Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կասկած «Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու...»

Հովհաննես Թումանյան

«Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է...»


* * *


Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու,
Մարդկային սիրտը հասկանում ես դու,
Եվ քո ձայները երգիդ հարազատ,
Լի են հուզմունքով անկեղծ և ազատ.

Երբ հայրենիքն է քո երգում խոսում,
Կամ նրա վհատ որդին արտասվում,
Զարթնում է իմ մեջ խոր վիրավորված
Հպարտությունը իմ հզոր նախնյաց...
Բայց, ասա, ինչո՞ւ դու սեր երգելիս

Ինձ վերա տանջող թախիծ է գալիս։


1892