Ադամամութին (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մոմը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ադամամութին)

Վարդան Հակոբյան

Ժպիտ
ԱԴԱՄԱՄՈՒԹԻՆ


Ինքս ինձ հետ քայլում եմ ես
Եվ տեսնում եմ,
Թե ինչպես է ծնվում օրը,
Ո՜նց է բացվում...
Արեգակը կելնի շուտով
Ու քայլ կանի երկինք տանող
Արահետով...
Շուտով կելնի... շողերն արդեն
Փշրվել են
Կատարներին լեռ ու ժայռի,
Ճամփաները լույսով ցողվել...
Իսկ ես հիմա գիշերային
Թմբիրով եմ դեռ պարուրված...
Մարդիկ, սակայն,
Մոտենում են ամեն կողմից,
Ու ջերմորեն,
Ու սրտաբաց
Բարի լույս են մաղթում, անցնում...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մարդի՛կ, մարդի՛կ, բարի՛ մարդիկ,
Ես առանց ձեզ չէի զգում
Համը լույսի.
                Լույսն արդեն կա,
Բայց առանց ձեզ
Օրը կարծես
                Չէ, չի բացվում: