Jump to content

Ալեքսանդրապոլի երգիչների ներկա դրությունը (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ալեքսանդրապոլի երգիչների ներկա դրությունը
Պիտի գա՞ արդյոք

Ալեքսանդրապոլի երգիչների ներկա դրությունը


Ո՞վ է տեսել այսպես տարի, այսպես բան,
Ոչ հարսնիք կա, ոչ փեսատես, ոչ նշան,
Թե որ գործը այսպես գնա մշտական,
Երգիչները դիփ կլինեն մուրացկան։

Ժողովուրդը խեղճ ու մոլոր շվարած,
Ճտերը ծուռ, կարծես, մխերն է մարած,
Արհեստներս է, պիտի տանինք, ի՞նչ արած,
Ինչ էլ որ կա, պիտի լինենք բավական։

Արհեստավոր դասի վերա ճար չկա,
Չի աշխատիր, որ ծախս անե անխնա,
Որտի՞ց ունի ավելի փող, որ մեզ տա,
Խեղճը հազիվ պահպանում է ինքն իրան։

Գյուղացոց հոգսերը ավելի բազում,
Աղքատ, հողերը քիչ՝ սրտերը տրտում,
Երբ չի լինի հանդես, խնճույք, կերուխում,
Էլ ո՞վ կմտածե, թե ունինք Ջիվան:

1885