Աղոթք (Արիս Արսենի)
Արտաքին տեսք
ԱՂՈԹՔ
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն...
Ռափայել ՊԱՏԿԱՆՅԱՆ
Ամեն նոր տարի,
Ամեն Ամանոր`
Մեկը մեկից` նոր։
Սպասվածը` քիչ,
Դառնությունը` շատ,
Մեկը մեկից` վատ։
Ցավը` դավակից,
Դավը` չսպասված,
Մինչև ե՞րբ, Աստվա'ծ...
28.10.2024 թ., Երևան, Շենգավիթ