Այգալույսի բաց դռներում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Արթնացող հողում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Այգալույսի բաց դռներում

Վարդան Հակոբյան

Առուն
***

Այգալույսի բաց դռներում կանգնել
Ու անցագիրն եմ ստուգում նոր օրվա,
Որ շուտով պիտի
Ծավալվի կապույտ լեռներիս վրա,
Տեր ու տնօրեն լինի երազին
Ու բախտին նրանց։
Ես անցագիրն եմ ստուգում օրվա,
Որ հանկարծ սեւի մի նշույլ անգամ
Իր հետ չբերի...
Ու բացվող օրը որպես անցագիր՝
Արեւն է պարզում. -
Ե՛վ կամրջվում եմ նրա ոտքի տակ,
Ե՛վ մայրանում է լույսը իմ ներսում...