Այս պահին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ինչ-որ մի կանչից Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Այս պահին

Վարդան Հակոբյան

Պատահած համարով
***

Այս պահին մարդ են սպանում ինչ-որ տեղ՝
Մեռնո՜ւմ է պահը...
                Ես մեղավո՞ր չեմ:
Իսկ այստեղ ահա երգն է արարվում
Միեւնույն պահին,
Վերածնվում է կյանքը նրա մեջ:
Ասում եմ՝ իմ երգ,
Քիչ է՝ ծնվելու ժամը իմանալ,
Հավերժանալու,
Հավերժ ապրելու համար պետք է եւ
Գեղեցիկ մահվան պահը իմանալ՝
Ավարայրի սուրբ հերոսների պես:
Այս պահին ի՞նչ ես մտածում, աշխա՛րհ: