...Մենք չէինք շրջում,
Որպես անրջում,
Օ, ո՛չ։ —
Չէինք ուղարկում 5
Գարունքին ողջույն, —
Օ, ոչ,
Օ, ոչ, —
Ո՛չ նրա համար, որ հինը ծամենք —
Անցանք ծայրեծայր այս երկիրը մենք։
10
Մենք անցնում էինք
Աղբի մութ փոսեր —
Թող դրանց երբեմն
Քաղաքներ ասեն։
Թող նրանք, որ այստեղ չեն եղել երբեք — 15
Որպես վառ ռոմանտիկա՝ այդ աղբը երգեն։
Նեղ, քթները կախ, հողագույն տներ,
Փողոցները — մութ, խլուրդի բներ,
Տները տվել են ճակատ—ճակատի
Ու անվերջ ծխում են քթների տակից։
20
Ծնկները ծալած նստել է խանութում՝
Լիմոնե չալմայով մի մարդ.
Փողոցի եռուզեռն է դիտում
Ժպիտով մեղմ ու հանդարտ։
Հաստավիզ ժանդարմը
25
Չի ուզում ձրի
Իր չնչին ռոճիկն ունենալ—
Պուրակից նա քշում է
Այն ցոփ զույգերին,
Որ այնտեղ ցանկացել են շնալ։
30
Կալյանի թմբիրը մշուշած վրա՛ն Էր՝
Լուռ, խաղաղ նիրհել է կիսամութ սրճարանը։
Անկյունում մի ծերուկ, մորուքը դեղին,
Հիացքով նայում է ծառայող տղին։ —
Իր զառամ հասակից, թե կրքից — 35
Կաթում է թուքը շրթունքից, —
Եվ զառամ շրթերով մռմռում է նա.
— Լահուֆ—լյու—վալլահ,
Լահուֆ—լյու—վալլահ,
Վալլահ... վալլահ...
40
Սակայն տեսնելով զույգերին,
Որոնց քշում է ժանդարմը —
Թքում է նրանց երեսին
Այդ զառամ պառավը։
Թքում ու — 45
Ժպտում է գոհ —
«Ամե՛ն ինչ — պապական օրենքով»
Մազաչափ անգամ անփոփոխ
Գլորվում են օրերը...
Այս քաղաքը — նեխած մի փոս, 50
Ուր բուրում են թթու երազները․․․։
Հողագույն դեմքով այս ծեր գյուղացին
Դառնությամբ ասում է, որ հայր է։
Այս ծերուկ գյուղացին ունեցել է որդի,
Բայց մենակ է վարում իր արտը։ — 55
Քանի որ որդու կրծքի խորքում
Կռվում ստացած գնդակն է երգում։
Ծերուկ գյուղացին ունի աղջիկ,
Բայց նա էլ անկարող է օգնել նրան,
Քանի որ հարկահավաքը շրջիկ 60
Իր վախը թափել է նրա վրա։
Գյուղացու դաշտը — մի ափ է լոկ,
Բայց չի բաժանվի իր հողից նա, —
Ծերուկի շրթունքները չեն ստում, յո՛ք, —
Թե մահը գալու է — այստե՛ղ թող գա․․․
65
Բոբիկ ոտներով, տրեխով հողե,
Ծայրեծայր մենք անցանք այս երկիրը,
Եվ գիտենք կարոտը ջրի ու հողի
Այս երկրում, որին վիշտը գրկել է։ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
70
Ինչպես որ կինը
Սպասում է մարդուն
Անքուն գիշերին, —
Այդպես այս դաշտերը
Գգվանքն են խնդրում 75
Մեքենաների։
Այնպի՛սի մեքենա՛ է հողը երազում,
Որ անգամ երբ խրում է ճանկերն իր սուր —
Քնքշությամբ փարվում է, գերում նրան,
Ինչպես սուր թիակը՝ ջրի վրա... 80․ ․ ․ ․ ․ ․ ․ . . . . . . .
է՜յ
Դուք,
Որ խռպում եք, ինչպես նարգիլե,—
Որ զվարթ թռչում եք 85
Մեր երկրով անոթի,—
Որ կույր,
Հաշմանդամ գյուղացիներին
Նետում եք հառաչանքը
Պյեր Լոթու,— 90
Ի՞նչ է՝ վարդագույն երազներով ձեր
Հրամայում եք —
Արտե՞րն հնձել․․․
Չափազանց շռայլ է
Գրիչը ձեր,
Բայց մենք իմանում ենք 95
Ձեր թափը սանձել,—
Սովալլուկ դաշտերից այս
Անցե՛ք, անցն՛ք․․․
Ձեզ չե՛ն սպասում
Երկրում այս մութ,— 100
Ձեր երազները
Տվեք քամուն․․․
Հերի՛ք է, ինչքան
Կորանք հնում․․․
Այստեղ մենք նեխում ենք
105
Կենդանի—կենդանի․
Որտեղի՞ց
Ռոմա՛նտիկա
Այստեղ լինի...