Անդորր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եթե Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անդորր)

Վարդան Հակոբյան

Տխրություն միայնակ
ԱՆԴՈՐՐ


Վերելակում քնել է շունը,
աստիճանների վրա
կատուները
սիրահետում են իրար։

Կլեոպատրան նստել է գահին
եւ սրով թռցրած անհամար
գլուխները հավաքել է ի մի՝
ոտքերի մոտ,
մատուցարաններում սեւ,
զրուցում է նրանց հետ։

Պատուհանից սողոսկած
հովը խաղում է
կտրված գլուխների գանգուրներով՝
առանց հուշեր արթնացնելու,
եւ արքունիքում հայտնված մի հսկա ճանճ
կանգնում է
գլուխներից մեկի քթին.
-Ողջույն, Շերլոս...

Իսկ հոմանին անդրժամանակի մեջ
մոտենում գահին խստադիր
(ճերմակ վարշամակ՝
մթնժորած մտքերի վրա),
քնքույշ մատներով շոյում է ոճրապահերը
Կլեոպատրայի.
-Ո՞ւր են շուրթերդ։
Խոսքերը նուրբ են ու անշոշափելի՝
որպես տարփուհու ճմրթված ու վարդավոր վարտիք։

Վերելակում քնել է շունը,
աստիճանների վրա
կատուները
լուսին են խաղացնում։