Անհասանելին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կշեռք Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անհասանելին)

Վարդան Հակոբյան

Անվերադարձ աչքեր
ԱՆՀԱՍԱՆԵԼԻՆ


հայացքդ այնքան է թափառել հեռուներում որ
աչքերդ դարձել են բոլորովին կապույտ

ցնորամիտ քամու փեշերից հազար ու մի
զանգուլակ է կախել
աշունը

ընդունելի չէ ոչինչ եթե տրվում է
հարկադրաբար անգամ թե դա լինի
ազատությունը
առավել եւս սերը եւ ոչ սերը

ավելորդ են դառնում աշխարհի
բոլոր լեզուները եւ շաղկապները
երբ հանդիպում են իրար որոնող աչքերը

թռչնաձագերի կտուցները բույնից վեր պարզված
դեղին ծիլեր են որոնց մեջ
հասունանում են արեւը
եւ «ղա-ղա-աղա աղվեսի» ատամները

քարերից բարձրացող մեղեդին անդիմադրելի գեղեցիկ է

2005թ.