Անձրև (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Միներվա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անձրև)

Վարդան Հակոբյան

Հակածաղիկների գարուն
ԱՆՁՐԵՎ


Անձրեւ, անձրեւ, արցունքի մի կաթիլ տուր,
Ես էլ եմ ուզում քեզ հետ լաց լինել։

Բայց երկնքի կապույտ տվեց ինձ անձրեւը,
եւ իմ աչքերը
կապույտ լացեցին։

Անձրեւ, անձրեւ, արցունքի մի կաթիլ տուր,
Ես էլ եմ ուզում քեզ հետ լաց լինել։

Բայց ժեռ քարեր տվեց ինձ անձրեւը,
եւ իմ աչքերը
քարեր լացեցին։

Անձրեւ, անձրեւ, արցունքի մի կաթիլ տուր,
Ես էլ եմ ուզում քեզ հետ լաց լինել։

Բայց լեռան ուղիներ տվեց ինձ անձրեւը,
եւ իմ աչքերը
ճանապարհներ լացեցին։

Անձրեւ, անձրեւ, արցունքի մի կաթիլ տուր,
Ես էլ եմ ուզում քեզ հետ գալ, անձրեւ։