Jump to content

Անտառն ինձ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՆՏԱՌՆ ԻՆՁ...
Աղբյուր՝ Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում... (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, ՊԲ պոլիգրաֆիա, 2003, 13 էջ, տպ. 100 օր. (էջ 10)։

ԱՆՏԱՌՆ ԻՆՁ...


Անտառն ինձ հեռվից ձեռքով է անում,
Ու ես գնում եմ գիրկը անտառի։

Անտառն ինձանից խոհ է թռցնում,
Ես թռցնում եմ հևքը անտառի։

Ու ընթերցում եմ, անտառի լեզվով,
Հեքիաթի հրաշք գիրքը անտառի...

10.06.82, Մարտակերտ