Jump to content

Անտարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ


Տխուր է եղել,
Բայց նկարելիս ասել են՝
                Ժպտա։
Հնազանդվել է։
Եվ գույների մեջ իր այդ հայացքի
Խեղդամահ արել
Մի բարի-բարի, անմեղ մի ժպիտ...