Անտիպ (Չարենց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անտիպ աշխատանքներ

Եղիշե Չարենց

V.


Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ
Պոեմն անհուն, և մեղսական, և թովիչ։
Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,
Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ։
Սիրում եմ այլ արհեստական և անհայտ ․․․
Հրապույրներն ալկոհոլից մինչ(և) հաշիշ ․․․
Բայց ինձ համար լուսե ցնորք է անհաս,
Վեշտասնամյա պատանու սերն արևոտ (արևի)
Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե
Մի տրփուհի աստվածածին կրքերի
Չարժե սիրած մի պատանու մանկատես,
Բարով մարմինն, աստվածային ու գերիչ։
Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան
Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,
Տասնևչորսից մինչև տասնհինգ տարեկան,
Արևագույն, որպես սրինգ, հմայիչ։
Դրանից չէ, որ հնագույն Հոմերից,
Մինչև Գյոթե, մինչև Ուայլդ ու Չարենց
Քանի վսեմ և հանճարեղ մարդ՝
Այդ վայելքին զոհել է կյանք գույք, անուն։
Ամենատես Լեոնարդն է խմել թույն՝
Հալածանքի մրուր, հանուն այդ սիրո,
Վինկելմանն է, էսթետն այդ նոր, մեծագույն՝
Մահվել է դրան՝ խոցված բազում վերքերով։
Եվ վերջապես գեղեցկության ու փառքի
Վերջին արքան և ինքնակալն իսկական
Տվեց թե երգ, թե մեծությունը թե վառ՝
Ուայլդն էր այն՝ վերջին էսթետն՝
Եվ ես՝ մեր խեղճ նաիրյան աշխարհի,
Պոետս անօգ՝ անպատմուճան մի արքա.
Իբրև վերջին ասպետ՝ սերված մարդկային
Հանճարակիր ընտանիքից ահարկու,
Վերջին հելլեն՝ կոմունիզմի այս դարում։
Վերջին էսթետ՝ աղբանոցյալ պառնասում՝
Վայելեցի սերն այդ՝ միակ լույս մի ․․․

Եվ այրական կիրք՝
Ըմպելով մաղձ, ապա, և սև մի ցասում՝
Անասնական թաբունների կողմից խեղճ,
Արևատենչ ու շնչազուրկ այրերի
Որոնք սիրո, գեղեցկության ցոլքի ․․․ տեղ
Նստուկն են մեծ պաշտում՝ կանանց
Եվ ստինքով՝ ամուսնական անկողնում սեփական
․․․իներով ամեն գիշեր միասին
Իրար քթի բույրեր են թողնելու
Եվ մերձենում, իբրև երկու ամուսին։
Օ, մարդկային գեղեցկություն ընտանեկան,
Օրինական, թույլատրված "մաքուր" սեր,
Ես բրոնզյա մարմնի մեկ․․․
Թող վայելի քեզ տեսնելով
Ես պարմանու մարմինն եմ լոկ երազել․․․


Դանթեական Սեր

Յոթը պոեմ
(ինտիմ)
Արուսին
1936-VI-13-14
Երևան
Գրեց՝ սիրով մեղսակարոտ
դպիրն երգահան Յե․․․ Չ․․․ց։

Մոտտո 1։
Ուլյալում, ուլալո՛ւմ
Էդգար Պո

Քեզ համար է գրել Ուայլդն իր "Սալոնեն"
Եվ Էդգար Պոն քեզ իր պոեմում անհուն
Կոչել միստիկ անվամբ - Ուլյալում։ -

Քեզ են երգել մի օր Մալարմե և Վերլեն, -
Եվ - Տերյանից հետո - ահա սիրով անտիկ -
Քեզ Չարենցն է երգում իր պոեմներն ինտիմ․․․՝

16.VI.1936
Երևան
+Յե․․․ Չ․․․ց+

Պոեմ առաջին

Տխրություն եվ ձոն

Դու - բոդլերյան պոեմ,-
Արո՛ւս սոնետ ես դու
Մարդու համար արդի։-

Թույլ տուր քնքուշ շոյեմ
Շրթունքներով իմ թույլ
Թավշե թերթերը քո
Կոնքերը վարդի․․․

12.VI.1936
Երևան
Գիշեր


Երկրորդ պոեմ

Սեր-մազոխական

Մեխվել է մամնիդ լուսե
Իմ սիրտը, որպես դաշույն։-
Թույլ տուր, Արո՛ւս քեզ լիզեմ
Որպես մի շուն։-

Տուր շրթունքներդ վարի
Լիզեմ իբրև վարդ․․․
Արո՛ւս, եղիր բարի,-
Ամոքիր ինձ արդ։-


* * *

Ախ, դեռ հպարտ էիր դու,
Չէ՛իր դեռ թեք,-
Եվ տալիս էր խնդում
Քեզ- արևը շեկ։-

Քեզ ո՞վ - խոնավ շրթերով -
Մաշեց այնքան,-
Որ թեզվեցիր դու անզոր
Եվ ընկար- անկամ․․․

Էլ ո՛չ մի շոգ չշիջեց
Տեգըդ, որ բարձրանա։-
Միայն մշուշն հիշեց
Քո բարձր ու անահ-

Ոսկե հասակը կանգուն՝
Գգված հովերից,
Երբ՝ ծարավով անգոհ՝
Դու խինդ էիր վերին։-

Ախ, եթե քեզ գգվեր
Մի շող արևող-
Եվ քո հասակը ձգվեր՝
Կրկին արևոտ․․․

Բայց․․․ մշուշն է միայն
Քեզ արդ համբուրում․․․
Միայն նա՛ է, միայն նա՛
Քեզ ոլորում որերում․․․


* * *

Ախ, իմ եղեգ ոսկեձայն,
Իմ հուր՝ հանգած արդեն։-
Դու ել չես բարձրանա,-
Քեզ չեն գգվի էլ վարդեր․․․

Ինչքան էլ շոգ լինի արդ
Արևի լեզուն,-
Էլ չես կանգնի հպարտ՝
Հրերով կիզուն․․․

Էլ ոչ մի, ոչ մի նոր շոգ
Քո շնչով չի ցնծա,-
Օ, իմ մանկիկ անոգ,
Եղեգ իմ ոսկեձայն․․․

1936.13.-14-
Գիշեր-գիշեր․


Պոեմ յոթերորդ- վերջին։
Անկարելի Սեր
(Սոնետ)։

Օ, խեղճ հոգի՛ սա այսպե՛ս է․․․
Պոլ Վերլեն

Դուք երազվել ես ինձ իմ որերում այն դեռ,
Երբ ընդջրյա մեղսոտ շուշանների նման՝
Իմ իրանյան հոգու պարտեզներում ամա
Դեռ նոր էին բացվում մութ կրքերի վարդեր։

Ինձ հարազատ էին և սիրելի արդեն
Ձեր երգերի հետ՝ ձեր մեղսահմա
Անտի(կ)ական սիրո գեղեցկությունն անմահ,
Որ գաղտնաբույր հրով ինձ կախարդեց։

Ով ֆավնակիրք Վերլեն և մանկամարդ Ռեմբո,
Ձեր երգերի նման՝ ձեր կրքերի տարբեր՝
Երկու անհաշտ բուրմունք էլ իմ մեջ վառվեց։

Եվ- անհնար սիրո այդ կրկնաթույն տենդում-
Իբրև Ռեմբո- որքան եմ ես ինձ տրվել-
Եվ ընդունել ես ինձ՝ իբրև Վերլեն․․․

17-18
առավոտ
Յես Չ․պ․մ․


Էրոտիկ երգ

Դու կովբոյի շորերով
Կանգնած ես ուղիղ,
Եվ իրանից ներքև քո
Տանում է ուղին
Դեպի դրախտ մի մաքուր,
Քնքուշ ու ձիր,
Ախ, ետևից դու ինձ տուր,
Կովբոյ - գեղեցիկ։

Ես կուզեյի քեզ տեսնել
Մաքուր ու մերկ,-
Ցոլքերի տակ լուսնի,
Եվ որպես երգ
Փարվել կլոր կոնքերիդ
Ծծել անհագուրդ
Գգվանքները քո հրե,
Մաքուր ու լուրթ։

Ախ, կուզեյի՝ կանգնեիր
Ձգված, որպես լար,
Եվ գգվանքով կոնքերիդ
Դպվեյիր հար՝
Քեզ նայելով դեպի ետ՝
Հայացքըդ՝ կիրք,-
Եվ քեզ կիզեր, ինչպես նետ,
Նիզակս պիրկ․․․

Խելագարված եմ արդեն,
Ուզում եմ քեզ,
Շրթունքները քո վարդե,
Կոնքերդ թե՛ք։
Ա՛խ, տղայի նման մի
Տրվիր ինձ դու,
Գգվանքներով մարմնիդ
Կարմիր խնդում...
( և ևս մեկ տող ջնջված)

Դու կովբոյի շորերով
Աղջիկ ես չար՝
Ես ցանկանում եմ գերող
Կոնքերդ հար․․․
Նստիր անհագ ծնկներիս
Կոնքերդ դիր
Ու մերձեցիր իմ հրին
Ընտի՛ր։

Օ, թագուհի՛ կովբոյի
Շորերով։
Տուր շրթունքները քո ինձ,
Տուր քո սափորը սիրո․․․
Ծծիր անհագ իմ մաքուր
Նիզակը կե՛զ․․․
Եվ յերաստանդ ինձ տուր,
Որ թռցնեմ քեզ․․․

Որպես արքա Իրանի
Ավազանում իմ մաքուր
Քանի անգամ քեզ, քանի՛
Կառնեյի, քու՛յր։
Կլիզեյի կոնքերիդ
Սափորը թեք-
Կվառվեյի քո հրով,
Անվերջ, անվե՛րջ․․․

Տուր ինձ ծծերը քո,
Տուր կոնքը քո վառ,
Թող արբենամ քո կրքով
Անմար։
Ա՛խ, Հաֆըզի նման քեզ
Կուզեյի շինել
Քո կոնքերի հրակեզ
Արահետից նե՛ղ․․․

Ես քեզ սիրում եմ, կովբոյ։
Քանի որ դու
Ինձ խոստում ես գգվանք պատանու․
Դու ինձ կարող ես տրվել պատանու նման,-
Իմ նիցակի մեջ խրվել
Մինչև ի մահ․․․

Սիրել է մեծ Հաֆըզին
Մի ջինջ պատանի,-
Եվ դարձել է նրան կին
Չքնաղ պատանին։
Դու կովբոյ շորերով
Տրվիր ինձ այդպես,-
Եվ կդառնաս իմ սիրով
Պատանի հրկեզ։

Տուր ինձ ուղին յերաստանիդ,
Օ, աղջակերպ դու պատանի՛։

Թեքվիր նկուն, նայիր ետև,
Թող մերկանա կոնքդ թեթև։

Խրվի թող իմ նետը քո մեջ,
Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ։

Թող թըրթռա, անհագուրդ,
Յերաստանիդ թամբը մաքո՛ւր։
Նիզակս թող խրվի քո մեջ,
Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ;


Վերջին երգ

Նստիր նիզակիս վրա,
Նիզակս թող քեզ խոցի,
Նիզակս թող հուրհուրա,
Բայց չդիպչի պցիդ։
Թող նիզակս քեզ խոցե
Քո մանկական մուտքից,
Թող անհագուրդ սղոցե,
Վար էլ չնկնի մտքից։
Նստիր նիզակիս վրա,
Նիզակս թող քեզ խոցի,
Եվ թամբդ թող հուրհուրա,
Բայց չվառվի պցից։


Սոնետ Հինգերորդ

«Լեգենդը»

11.VII.1936. «Բ-եր» (՞)

Ի՞ն(չ)պես կարող էիր հրապուրել նրան,
Երբ մանկության օրից գիտեր՝ անգիր արած՝
Իր հայրենի բերդի պարիսպներին
Քո մշտունայն լեգենդը, Շամիրամ․․․

Մանկությունից արդեն այդ գանգրահեր Արան
Անագորույն իր սերը՝ որպես նիզակ սրած՝
Ընդմիշտ ուխտել էր իր անդավաճան սիրած
Նաիրուհուն՝ սրտով իր հուրհուրան․․․

Անգամ ձեռքով մենք մեր եթե թաղենք այսօր՝
Խեղճ, գողունի երթով (արքայական ջնջված) եղերական իր դին-
Նա կըհասնե կրկին՝ իր պարտությամբ հզոր։-

Հազարամյա անհայտ ուղիներով խրթին,
Իբրև զրահ՝ մահվան զգեստ հագած-
Կըբարձրանա զրույցն այդ ավանդական․․․

1936.29.VII
Գիշեր


Սոնետ վեցերորդ

«Մա՛հ լեգենդին․․․»

Եվ- նայելով անկիրք շրթունքներին նրա՝
Իմ նայիրյան ոգին աղերսակոծ ոռնաց,-
«Քանիերո՞րդ անգամն է, որ՝ պարտությամբ հառնած՝
«Գերեզման ես իջնում, մանո՛ւկ Արա․․․»

«Տրված սիրով անմեռ իր Նվարդին՝ առ Նա
«Խնկարկելով արյո՛ւնն իր հուրհուրան-
«Քանիերո՞րդ անգամ, օ, Շամիրամ,
«Զոհվի արքան մանուկ, որ դու զրույց դառնաս․․․»

Արդեն հոգնե՛լ ենք մենք այս անիմաստ բախտից․
Դու մինչև երբ, Արա՛, մանուկ մնաս,-
Եվ մինչև ե՞րբ - այսպես - մահո՛վ հաղթես․․․

Լավ է՝ նաշից էլ քո չըբարձրանաս,
Որ պայքարի ելնեն առաջնորդներն պարթև-
Որ մեռնելով՝ պարտվեն, կամ ապրելով՝ հաղթեն․․․

29.VII.1936