Jump to content

Անքեզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անքեզ
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 37)։

ԱՆՔԵԶ



Տասնվեց տարի է,
Տես,
Առանց քեզ ենք,
Մայրիկ։
Երկու ու կես տարի`
Կարոտ գերեզմանիդ...

Գերեզմանիդ անգամ
Չենք էլ բերում ծաղիկ...
Անքեզ ենք,
Մամ,
Անկյանք,
Անտուն,
Անհայրենիք...

21.05.2024 թ., Երևան, Շենգավիթ