Աշակերտը խրատում է իր թուղթ խաղացող վարպետին (Ջիվանի)
Արտաքին տեսք
Աշակերտը խրատում է իր թուղթ խաղացող վարպետին
Սերըդ, սավտեդ անճախ տվեր ես թղթին,
Տունդ, տեղդ, օղլուշաղդ մոռցիր ես.
Առաջվա պես ուրախ տուն չես գա վախտին,
Դարդոտեր ես, ձենով խաղդ մոռցիր ես։
Էդ խումարեն վո՞վ է խերվեր, մեմ ըսա,
Քեզնեն առաջ խաղցողներեն առ հիսա.
Ջեբը դարտակ առանց փարա ու քիսա,
Սիբիրական հին օրթաղդ մոռցի՞ր ես:
Սրափն եմ, կաղաչեմ, վազ արի թեզըմ,
Մանտր-խոշոր ունիս տունդ մե ազըմ.
Քու հին ղայդեդ չալե, ձեռքդ առ սազըմ,
Կերևնա, թե հին օրթաղդ մոռցիր ես։