Աշխարհի քաղցրությունը (Ջիվանի)
Արտաքին տեսք
Աշխարհի քաղցրությունը
Այս աշխարհի քաղցրությունը
Մեծատուններուն է տրված,
Մութ խավարի թանձրությունը
Խեղճ ռամիկներուն է տրված։
Դժոխք է թշվառի համար,
Տարտարոս է բոլոր աշխարհ,
Ոսկի, արծաթ, հակինթ, գոհար
Երջանիկներուն է տրված։
Ջիվան, կույր բախտը առասպել,
Գույքը անպետքին է տվել,
Շատ աշխատել և քիչ ուտել,
Երգեցիկներուն է տրված։