Աշունքենի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Աշնանային Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Աշունքենի

Վարդան Հակոբյան

Սալորենին
ԱՇՈՒՆՔԵՆԻ


Հավքը առաջվա նման սրընթաց
Փորձեց ճյուղերի միջով ներս գնալ,
բայց շյուղը բռնեց,
        շյուղը անտերեւ,-
հավքից մի քանի փետուրներ թռան...

Հին աշունքենու այտուցված միրգը
(չարդը կտցել էր մի վայրկյան առաջ),
փորձեց գլորվել,
        խոզան էր խոտը.-
ինչ-որ չոր փշի ցից ծայրին մնաց...

Բյուր տարվա ճամփան խաշամի միջով
ուզեց հենց այնպես, մի քիչ թափառել,
կորցրեց ինքն իրեն
        ու մնաց շվար.-
մի ճամփորդ է պետք՝ որ իրեն գտնի...

Աշնան գույներից ելավ կարմիր ձին,
փորձեց վարգով գալ՝ ամուր էր բռնել
հողը ոտքերին...
        Մի վերջին տերեւ
ոտնահետքի մեջ զմռսվեց ցեխում.-
կնիքն է աշնան...