Աչեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աչեր

Հակոբ Հակոբյան


Աչեր


(Նվեր օրիորդ Մ․․․-ին)

Դու տեսե՞լ ես սրբավայրում
Կանթեղ վառած սեղանին,
Ուր նա աղոտ լույս է սփռում
Հեզ տիրամոր պատկերին։

Կամ գիշեը դու տեսե՞լ ես
Շեշտ կայծակը շանթելիս․
Սար ու անտառ նկատե՞լ ես
Նորա փայլից դողալիս։

Դու տեսե՞լ ես խուլ աղմուկով
Հեղեղված գետն հուզվելիս
Եվ ափերից հառաչանքով
Տուն ու ավար գերելիս։

Այդպե՛ս էին այն աչերը,
Որոց անհագ սիրեցի,
Եվ ի՜նչ․․․ նորանց սլաքները
Ինձ շանթեցին֊գերեցին․․․


1895