Աչքերդ տվել ես ինձ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վերապրում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Աչքերդ տվել ես ինձ)

Վարդան Հակոբյան

Մոռացել ես ինձ
***

Աչքերդ տվել ես ինձ եւ ես նայում եմ
անտառների կողմը
ու տեսնում եմ հազարավոր ծառերի արանքում
բարձրանում է ահա ոսկեղենիկ մի գմբեթ
իր
խաչով
ես ընթերցում եմ ժայռը
ծնված-չծնված առուները վայրենի
եւ գիրը որ ջնջել չի լինի
ինչպես ճակատից

Դու վաղուց թողել ես ինձ խոսելիս ու գնացել
ես չեմ նկատել
ու դեռ շարունակում եմ խոսել