Ապրել կարոտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եկար վերջապես Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ապրել կարոտը)

Վարդան Հակոբյան

Մոր աչքից ընկած
***

Ապրե՛լ կարոտը
Եվ վերադարձի սիրով բողբոջել,
Ինչպես օրերը՝ արեւի ակում։
Լույսի պես մնալ
Եվ մութ գիշերին ինչ-որ մի սրտում
Լուռ ձեռագրվել սուրբ երգի նման։
Ցավ ու տխրություն
Կրակ դարձնել,
Կրակից բուսնել, որպես...
                     Ջերմություն։