Առյուծամագիլ (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճամփաները Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Առյուծամագիլ)

Վարդան Հակոբյան

Ափնակոծում
ԱՌՅՈՒԾԱՄԱԳԻԼ


Ծաղիկ է ծնվում։
Նորածիններին բարուրում են միշտ
Բարի գալստյան շոյանքների մեջ,
Օրհնանքով օծում ճիչը առաջին։
Իսկ այս ծաղիկը,
Որ ծիլ է նետել քարերի կրծքին,
Համառությամբ է բացվում ու բուրում։
Նա իր նորավոր,
Իր թարմ ու անսուտ
Գույներն է ծաղկող օրերին բերում,
Կորչում փոշու մեջ, շունչ տալիս
                                 քարին,
Կյանքի եւ սիրո
Ճշմարտությունը հուշում աշխարհին։
Երջանի՜կ ծաղիկ...
Այն, ինչ չեն կարող ուրիշներն ասել
              իրենց ողջ կյանքում,
Դու շշնջում ես քո իսկ... ծննդով։