Առյուծները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նաիրիկը եւ Հիրիկը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Առյուծները)

Վարդան Հակոբյան

Ծիծառն ու Ծովանը
ԱՌՅՈՒԾՆԵՐԸ


Մեր Հարութը մռնչում է՝
Ռռո՜ոմ,
Իբր, տեսեք՝ առյուծիկ եմ։

Մեր Նարեկը մռնչում է՝
Ռռու՜ում,
Իբր, տեսեք՝ առյուծիկ եմ։

Մեր Տիգրանը մռնչում է՝
Ռռի՜իմ,
Իբր, տեսեք՝ առյուծիկ եմ։

Եվ պապիկն է իր բամբ ձենը
Միանգամից գլուխն առնում՝
Ռռը՜ըմ,
Ես էլ, տեսեք, պապ առյուծն եմ։

Սասնա անհաղթ Դավթի նման
Տուն են շինում, գցում այգի,
Քաղաքներ են հառնում, ահա,
Անուններով ամեն մեկի՝
Հարութավան,
Նարեկավան,
Տիգրանավան,
Վարդանավան...
Իսկ թշնամին թե հանեց ձեն,
Կոչն է թնդում՝ տղերք, ի զեն...

Դառնում, ապա, նայում իրար,
Ծիծաղում, հո չե՜ն ծիծաղում,
Քահ, քահ, քահ, քահ...
Ձենը տալով լեռը լեռան,
Որոտի են ասես փոխում.
-հահ, հահ, հա, հա...

Ոսոխները լսում վախից,
Կուչ են գալիս որջերի մեջ.
Ինչպե՞ս մոտ գան,
Երբ որ այսքան
Քաջ առյուծներ կան Արցախում։