Առտուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առտուն

Սիպիլ


Առտուն


Ծագեց արևն հորիզոնեն
Կարմիր, դեղին ցոլքերով.
Մեծ ծառերը շուք ձգեր են
Աղբյուրներուն ջուրին քով։

Կանցնի զեփյուռն ալ խաղալով
Տերևներուն հետ կանանչ,
Ու կփայլին դաշտին մեջ զով
Հասմիկը, վարդն ու կակաչ։

Իր փեթակեն թըռավ մեղուն,
Ծաղկե ծաղիկ կոստոստե.
Ելի՛ր, մանո՛ւկ, մտքով բեղուն.
Կանուխ դասըդ պատրաստե։


1922