Առ Հովհաննես Վարժապետ (Ջիվանի)
Արտաքին տեսք
Առ Հովհաննես Վարժապետ
Պատվելի ուսուցիչ, ձայնագրագետ,
Խնդրում եմ աշխատես սրտով մեզ վրա,
Թե կուզես անունդ մնա քո հավետ,
Ցույց տու քու պտուղդ մեզի անխնա։
Գեղեցիկ ձայնավոր, հարգելի դպիր,
Ընդունե այս երգը իբր մեծ խնդիր.
Անունդ կխոսեմ ամենայն երկիր,
Որտեղ որ գտնվիմ հատուկ, ես ներկա։
Աշխատության ձեռքն է ամեն բան տկար,
Երկու կողմից պետք է աշխատել հարմար,
Ջիվանս խնդրում եմ, պատվելի ճարտար,
Անհապաղ աշխատիր, վիճակիս գթա։
1876