Ավելի լավ էր (Ջիվանի)
Արտաքին տեսք
Ավելի լավ էր
Հեղինակ լինելու տեղը, բանիմաց,
Ուրիշ բան լինեիր՝ ավելի լավ էր.
Գուցե թե ճարեիր մի կտոր չոր հաց,
Ջաղացպան լինեիր՝ ավելի լավ էր։
Գրախանութի տեղ պիտի ջանայիր,
Կամ գինետուն, կամ սրճարան բանայիր,
Ա՛յն որ պիտի վերջը ետ-ետ գնայիր,
Դու մազման լինեիր՝ ավելի լավ էր։
Ջիվան ի՞նչ շահեցար դու քաղաք տեղը,
Վաղ ծերացար, հալվեց քո սրտի եղը.
Հազար երանի թե մնայիր գեղը,
Մեկ չոբան լինեիր՝ ավելի լավ էր։
1899