Արցախ (Արիս Արսենի)
Արտաքին տեսք
ԱՐՑԱԽ
Քեզ նորից դրին նժարի վրա,
Քեզ նորից առան,
Նորից ծախեցին։
Ու թեև դեռ ողջ՝
Նորից թաղեցին։
Բայց դու մնացիր,
Ապրեցիր,
Քանզի
Քո մեջ դեռ շունչն է ավարայրների։
Ու քո թշնամին ինչքան վայրենի՝
Դու այնքան պիտի մնաս կյանքային։
Դու ապրես պիտի,
Մաքառես պիտի,
Արարես պիտի՝
Ինչ էլ որ լինի։
04.04.2022 թ. (ժ. 12։15), 14.04.2022 թ. (ժ. 17։04), Ստեփանակերտ