Ափ
Արիս Արսենի, ԱՓ (բանաստեղծություններ և պոեմներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2007, 160 էջ, տպ. 250 օր.։
- Նախերգ
- Ընկերոջ համար...
- Խաչունց աղբյուրը
- Նորից այցի կգնամ
- Գարուն
- Գարնան հրավեր
- Օրորվում են ծաղիկները
- Գարնանային բնանկար
- Դեղին գույն
- Շիրազական
- Այս ճանապարհը...
- Ճանապարհները
- Իմ ժողովրդին
- Հայաստան
- Դու տարվում ես...
- Մի պարծենա...
- Կարոտ
- Անձրևը
- Աշուն
- Իմ ուսուցիչը
- Բանաստեղծությունն իմ էությունն է...
- Ինչո՞ւ եմ ես էլ...
- Ծաղիկներն են միշտ…
- Ինչքան դժվար է...
- Ի՞նչ են ցանկանում բանաստեղծները...
- Մաղթանք
- Մտերմական
- Լեռները խոնարհվել չգիտեն
- Տխուր տեսարան
- Պատգամ
- Վերջերգ
- Նախերգ-ընծայական՝ «գալիքից»
- Քաղցր հուշ
- Քո աչքերը
- Արի կամաց քայլենք քայլենք
- Պատասխան
- Քեզ հետ և առանց քեզ
- Առաջին անգամ
- Ասում են...
- Կգնամ...
- Քո մասին...
- Մի՞թե վաղուց է...
- Սայաթ-Նովա
- Այդպես չէի որոշել...
- Նորից կգաս...
- Ո՞վ է անցել...
- Միքայել Նալբանդյան
- Ես չեմ մոռանա...
- Վիշտս տվի...
- Ուշացած... կանչ
- Հույսի ճրագ
- Տրիոլետներ Վեներա Աղասյանին
- Արի սիրենք...
- Շա՜տ ման արի...
- Ի՞նչ անեմ...
- Ասա՛, ո՞ւր...
- Դու մնա...
- Նա երազ էր...
- Շիկանում-մարում են...
- Երկար նայեցի...
- Վերջացա՞վ...
- Վերջերգ
- Ես ու դու
- Դու... (Դու իմ աչքերին...)
- Ես... (Ես ուխտավորի...)
- Դու... (Դու արի...)
- Ես... (Ես քո շրթունքն եմ...)
- Դու... (Դու ո՞ւր ես...)
- Ես... (Ես լուռ եմ սիրում...)
- Դու... (Դու գայիր նորից... )
- Ես... (Ես քեզ չեմ ասել...)
- Դու... (Դու եկա՞ր...)
- Ես... (Ես լուռ եմ կարոտում...)
- Դու... (Դու ինձ աչքերիդ...)
- Ես... (Ես քո անունը...)
- Դու... (Դու Արև եղիր...)
- Ես... (Ես քեզ տեսա...)
- Դու... (Դու մի պահ...)
- Ես... (Ես քեզ տեսա...)
- Դու... (Դու մի պահ...)
- Ես... (Ես չիմանայի...)
- Դու... (Դու խռո՞վ ես ինձանից...)
- Ես... (Ես քեզ միշտ էլ...)
- Դու... (Դու ինձ չթողիր...)
- Ես... (Ես գիտեմ...)
- Դու... (Դու, այնպես լիներ...)
- Ես... (Ես այլ կանչով եմ...)
- Դու... (Դու հիշո՞ւմ ես...)
- Ես... (Ես այսօր խոսեմ...)
- Դու... (Դու խոհերիս մեջ...)
- Ես... (Ես քեզ սպասել եմ...)
- Դու... (Դու ես իմ կյանքը...)
- Ես... (Ես ուրիշների...)
- Դու... (Դու հարցնում ես...)
- Ես... (Ես գիտեի՞...)
- Դու... (Դու` սեր իմ...)
- Վկայում-1 (Քամին ծառերից...)
- Վկայում-2 (Բարեկամներ են...)
- Վկայում-3 (Պատուհանիս տակ...)
- Վկայում-4 (Ծառը նիրհում էր...)
- Վկայում-5 (Անտառը այնքան...)
- Վկայում-6 (Անտառն ինձ...)
- Վկայում-7 (Միշտ, երբ փողոցով...)
- Վկայում-8 (Ողբերգական դեպք էր այս...)
- Վկայում-9 (Ես երազներով...)
- Վկայում-10 (Կապույտ են լինում...)
- Վկայում-11 (Լիներ...)
- Վկայում-12 (Երբ հայ են ասում...)
- Վկայում-13 (Թև է առնում...)
- Վկայում-14 (Մեծերի մահով...)
- Վկայում-15 (Տեսնես մահամերձն...)
- Վկայում-16 (Մենավոր կաղնուն...)
- Վկայում-17 (Ամպը սարին...)
- Վկայում-18 (Քարերին՝ ձյան...)
- Վկայում-19 (Ձյուն էր նստել քարերին...)
- Վկայում-20 (Բռնկվել էր քամին...)
- Վկայում-21 (Ես միշտ ժպտում եմ...)
- Նախերգ
- Ծաղկանց փունջ ես...
- Դու քնել ես...
- Ես ի՞նչ անեմ...
- Ես այդ գիշեր...
- Միայն դո՞ւ տեսար ոսկին արևի...
- Կդարձնե՞ս սիրտս գերիդ...
- Հրաժեշտի փոխարեն
- Անունդ եռք է...
- Այրում է կարոտդ...
- Թվաբանական սեր
- Ռուզանին
- 3 x նույնին
- Լույսն ուղեկից լինի քեզ...
- Սիրո տողերն այս…
- Թող այսպես լինի...
- Ընդամենը՝ ցանկություն
- Ուրիշի... սեր
- Քեզ «քաղե՞լ» են արդեն...
- Պատահական հանդիպում
- Արի...
- Դու տանը...
- Անքնություն
- Բառախաղ-1 (Ակրոստիքոսը ի՞նչ տեսակ... քոս է...)
- Բառախաղ-2 (Թողնենք` գինին...)
- Բառախաղ-3 (Կրծքածալ...)
- Անորոշություն
- Չգա՛ն, կգա՞ս...
- Հատվածներ չգրված պոեմից
- Ի՞նչ է պատմում Սամվելիկը
- Ի՞նչ է պատմում Սուսանիկը
- Ի՞նչ է պատմում Մարիամիկը
- Ի՞նչ է պատմում Անդրանիկը
- Եղբորս «լուսանկարներից»
- Այլ... «պատկերներ»
- Խաղաղ էր պահը...
- Ցնորք
- Առաջին ուսուցչուհուս
- Համլետիկը
- Գյուղում
Խառն բանաստեղծություններ
- Կարոտի լեզվով
- Բայց՝ ո՛չ ափսոսանք
- Լավ մարդուն՝ բարի ցանկություններով
- Ջանգյուլումներ
- Սիրո տողերից
- էպիգրամ-տրիոլետ
- Լեյտենանտ Հրոն, Գեղամը, Գինոսյանը և մյուսները
- Էքսպրոմտ
Կատակապահեր
- Այլապատում-Փարվանա
- Ղարաբա՜ղս...
- Parodia Հովհ. Թումանյանի «Երկու շիրիմ իրար կից...» քառյակի
- Էպիգրամ-ձոն
- «Անհամբերը»
Կարծիքներ հեղինակի մասին
ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՑԱՆԿ
________________________________________________________________
ՆԵՐԲՈՂ
Աշոտ Համբարձումի Ասլանյանին
Ինչո՞ւ են պատանեկան
Մեր օրերն այդպես անցել...
Ցրվել ենք տարբեր կողմեր՝
Անանուն ու անհասցե։
Ցրվել ենք... Բայց գիտեի՞,
Որ մի օր ինձ կգտնես,
Եվ հուզմունքն այսքան տարվա
Կպոռթկա հանդիպելիս:
Տխրության նման մի բան
Կաթում է դեմքիս նորից,
Երեսուն տարի հետո
Այս ինչպե՜ս հանդիպեցինք:
Երեսուն տարին՝ ասես
Մի երկա՜ր դասամիջոց,
Կտրել է մեզանից մեզ,
Թողել ենք դաս ու դպրոց:
Թողել ենք՝ ինչ ունեինք,
Կարոտներ, սեր ու թախիծ...
Մեր ապրած լավ օրերի
Հուզմունքն է խեղդում նորից:
Ուզում եմ... Սակայն ինչպե՞ս
Անցյալը վերադառնա,
Մեր տարիքն այդ՝ տեսնում ենք
Մեր որդոց դեմքի վրա:
Հասակ ենք առել արդեն,
Մեծ ենք մենք՝ տուն-տեղ դրած,
Բայց հոգով ջահել ենք դեռ՝
Կնճռազարդ ու ճերմակած...
…Նայում ենք իրար դեմքի՝
Անցյալի սրտով կարոտ,
Այս ինչքա՜ն ցավ կար կյանքում,
Որ տարանք մենք մենք անտրտունջ...
29.05.07, ք.Ստեփանակերտ
________________________________________________________________
Կարոտների հովիտ
ՆԱԽԵՐԳ
Կարոտներիս կանաչ հովտում թափառում եմ մեն-մենակ,
Աշխարհի չափ բարությամբ լի, հուր բաղձանքով մի համակ:
Թափառում եմ, շրջում երկար` հովտի լայնքով, երկայնքով,
Ու դյութվում եմ ծաղիկների անուշաբույր հմայքով:
Կանաչ հովտում շրջում եմ ու... հույզերեն եմ ես երգում,
Իսկ քո սերը ծաղկանց տեսքով բուրվառում է իմ հոգում:
Ու երգում եմ քո աչքերը` ճաճանչներով արևի...
Երազներիս կանաչ հովտում որոնում եմ քեզ էլի:
1977, Դիլիջան
ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ...
Ընկերոջ անհույս վիշտը կկիսեմ,
Ես նրա լավը չեմ խլի երբեք:
Ընկերոջ համար կյանքս կզոհեմ,
Ես նրա վարդը չեմ խլի երբեք:
Ընկերոջ սրտի փուշը կհանեմ,
Ես նրա զարդը չեմ խլի երբեք:
Իմ սրտի համար` ընկերոջ սրտի
Մի բաբախյունը չեմ խլի երբեք...
1973, Կոճողոտ
ԽԱՉՈՒՆՑ ԱՂԲՅՈՒՐԸ
Հայրս ասաց` Խաչունց աղբյուր,
չէ՜, Խաչունց... ջրափո՜ս գրիր...
...Քանզի մոլուցքը անձնական շահի
Բերում է իր հետ բիրտ ժամանակներ,
Եվ ավերակված երազ-աշխարհիս
Խաչունց աղբյուրից ոչինչ չի պահել...
Բնաբանը բանաստեղծությանն ավելացվել է 25 տարուց հետո:- Հեղ.
Անտառի եզրին մի աղբյուր կար ջինջ,
Որ խոխոջում էր անվերջ, ամեն օր,
Անցնող-դարձողին համբույր էր տալիս
Իր եդեմական, քնքուշ շուրթերով:
Եվ կարկաչում էր նա գիշեր ու զօր,
Ձայնում էր ծանոթ-անծանոթներին,
Նրա կարկաչին մանկուց եմ ծանոթ,
Մանկուց է տիրել նա իմ սիրտ-հևքին:
Դրա համար էլ որքան հեռացել,
Այնքան ավելի սիրել եմ նրան,
Ու իմ հոգու մեջ միշտ վառ եմ պահե
լ Խաչունց աղբյուրի անունը պայծառ...
1977, Դիլիջան
ՆՈՐԻՑ ԱՅՑԻ ԿԳՆԱՄ
Նորից կգամ հայրենի գյուղը իմ ծաղկուն,
Նորից այցի կգնամ Խաչունց աղբյուրին,
Խաչունց տափի արտերից հուշն է լոկ մնում,
Նորից այցի կգնամ ես Խաչունց տափին:
Ճրիգներեն աղբյուրից շա՜տ եմ ջուր խմել,
Շա՜տ եմ այցի գնացել ես Ցուրտ աղբյուրին,
Քամար-խութում, Մոշուտում ինչքա՜ն եմ եղել,
Ինչքա՜ն եմ ջուր խմել ես Խինա աղբյուրից:
Վաղուց է` չեմ այցելել Դնգդնգան ձորին,
Նրա անուշ... հառաչին կարոտել եմ ես,
Նորից այցի կգնամ ես Ղամշոտ ծովին,
Խաչերի սեռ, Վիտին սեռ` կարո՞տ մնամ ձեզ...
...Իմ հայրենի՜ անտառներ, զմրուխտե՜ դաշտեր,
Նորից այցի կգամ ձեզ` ինչ էլ որ լինի,
Երազներն եք իմ մաքուր, կարոտը լուսե,
Կգամ, հոգում իմ երբեք դուք չեք մոռացվի:
1977, Դիլիջան
ԳԱՐՈՒՆ
Գարո՜ւն է էլի,
Էլի գարո՜ւն:
Ձնհա՜լ է էլի:
Էլի առուն
Իր հին հանգերն է մտաբերել...
Շուրջը կանա՜չ է,
Կանչող ափե՜ր,
Ձնծաղիկների ճերմակ ծափե՜ր:
Ամոթխած հոնին ձորն է քշում
Դեղնակրակե նրբերանգնե՜ր:
Արագիլների վերադարձող
Երամների մեջ թախի՜ծ կա լուռ,
Երա՜զ կա,
Հո՜ւյզ կա,
Եվ հայրենի տան կարոտ ու սե՜ր...
Ձայնը գլուխն է գցում առուն,
Ափերի չորը փոխում թացի,
Ու թռչկոտում է, երգում, պարում,
Ունկնդրում ձմռան տխուր լացին:
...Էլի գարուն է:
Գնա՜մ էլի
Տնտղեմ ինձ ծանոթ կածան ու խութ,
Տեսնեմ` մի բա՞ն է մնացել դեռ
Իմ մանկությունից երազաշուրթ...
01.03.82, Մարտակերտ
ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ
Գարուն է հիմա իմ լեռնաշխարհում,
Բացվել են գարնան լույս ծաղիկները,
Ու նոր բուրմունքով բուրում է սերը...
Գնա՛նք, թափառենք դաշտ ու անտառում,
Հմայվենք գարնան լույս ծաղիկներով
Ու երգենք սիրով,
Երգենք սուրբ երգը` սիրո, վեհության,
Հավատարմության:
Գնա՛նք, սիրելի՜ս, կանաչ դաշտերը,
Թափառենք այնտեղ անհուն հուզմունքով,
Թափառենք սիրով,
Ու գգվենք, փարվենք մենք ծաղիկներին...
Դու է՛լ ծաղիկ ես,
Ես է՛լ ծաղիկ եմ,
Գնանք` մեզանով գեղեցկացնենք
Մեր լեռնաշխարհի ժպիտն ու փայլը...
1978, Կոճողոտ
ՕՐՈՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ
Ծաղիկնե՜րը,
Մեղմ ու քնքուշ ծաղիկները,
Հեզանազ են, օրոր-շորոր,
Ու չորս-բոլոր
Բո՜ւյրն են իրենց լուռ տարածում:
Փոքրի՜կ-փոքրիկ քայլիկներով
Ես շրջում եմ ծաղկանոցում,
Ու շոյում եմ
Նրանց քնքուշ թերթիկները:
Իսկ նրանք լուռ օրորվում են,
Սվսվում են ու... լռում են:
Թախծում են լուռ
Ինչ-որ կորած անուրջների,
Անէացած
Ու հեռացած երազների՜ համար միայն:
Երազանքնե՜ր,
Ուրա՜խ ու դա՛ռն ոերազանքներ...
Ծաղիկները քնքուշ-մնքուշ
Գլխիկները օրորում են,
Թախծում անհույս ու լռում են:
...Փոքրի՜կ-փոքրիկ քայլիկներով
Լուռ շրջում եմ ծաղկանոցում:
Ծաղիկներին պատած ցավը
Ինչի՞ց է, որ ի՜նձ է խոցում...
04-05.08.77, Դիլիջան
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԲՆԱՆԿԱՐ
Կանա՜չ են հագել դաշտն, անտառը,
Բացվել են ծաղիկներն, ահա,
Մեղմ քամուց ճոճվո՜ւմ են ծառերը,
Սվսվում ձայներով հազար:
Զգում եմ ես նրանց ձայները
Իմ հոգու ամբողջ էությամբ...
Ինչքան թովի՜չ է այս գարունը,
Հոգեհմա է նա ինչքա՜ն:
Մեղմ քամուց ճոճվո՜ւմ են ծառերը,
Սվսվում ձայներով հազար,
Ծաղկե՜լ են անգամ մեր սարերը,
Եվ ուրույն գարուն է ամեն սար:
1977, Դիլիջան
ԴԵՂԻՆ ԳՈՒՅՆ
Ես քեզ սիրո՜ւմ եմ, դեղի՜ն գույն,
Սիրում եմ այնպես,
Ինչպես առաջին իմ սերը,
Իմ երջանկությունն առաջին,
Ու կյանքում նրա մի անգամ միայն բացվելը...
Ես քեզ սիրո՜ւմ եմ, դեղի՜ն գույն:
Սիրում եմ այնպես,
Ինչպես իմ երազ-մանկության
Երազ օրերը...
Ես քեզ սիրո՜ւմ եմ, դեղի՜ն գույն...
Երբ-որ ձյուն է դրսում,
Երբ-որ ցուրտ է սաստիկ,
Ու... ծիծաղելի՜ նույնիսկ`
Գարնան մասին երգ գրելը,
Ես սիրում եմ մաքո՜ւր ու անապակ սիրով
Ձնծաղիկի հետ քո հայտնվելը...
... Ես քեզ սիրո՜ւմ եմ, դեղի՜ն գույն:
1980, Կոճողոտ
ՇԻՐԱԶԱԿԱՆ
1
Հեռվում է, քո երազ, քո մուրազ Մասիսը,
Հեռվից քեզ տենչում է, կանչում է Մասիսը,
Թախծում ես դու մենակ, տխուր ես, և, գիտե՞ս,
Ա՜խ, հեռվում տխուր է ու... լո՜ւռ է Մասիսը:
2
Գտնեի՜ր ճշմարիտ ու վեհ այն հնարը,
Մտնեի՜ր Շիրազի սիրո սուրբ աշխարհը...
...Երգերով հոգեթով, վերքերով անամոք`
Լցրել է աշխարհն ու իր... «Սիրո քնարը»:
1977, Դիլիջան
ԾԱՂԻԿՆԵՐՆ ԵՆ ՄԻՇՏ...
Ծաղիկներն են միշտ ինձ ուրախ պահում:
Ահա թե ինչու`
Ձմռանը ես միշտ տխուր եմ լինում...
1977, Դիլիջան
ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ...
Հորս`
Արսեն Գրիգորյանին
Ա
Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում,
Մերթ վանում, մերթ էլ... գագաթ է հանում:
Մերթ ծունկը ծալում, ուր էլ պատահի,
Պատեհ-անպատեհ, կամ` հարմար պահի:
Մերթ էլ` ծունր իջնում խաչքարի առաջ,
Տեսած` և՜ կարոտ, և՜ ցավ, և՜ հառաչ:
Տեսած` կոտորած, ավերված... դարեր,
Ու սրի քաշված սրբոց-սուրբ քարեր:
Բ
Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում,
Ի՞նչ է ինձանից քամին գողանում:
Եվ ո՞վ է այնպես անհույս կանչո՜ւմ ինձ
Այն եդեմական, զմրուխտ անտառից:
Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում,
Եվ ի՞նչ է անտառն ինձանից ուզում...
Գ
Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում.
Դեպի խաչքարն է անաղմուկ գնում:
Գնում, չոքում է լուռ ու անհառաչ,
Ասես խաչքարն այդ դարերը ուսած`
Ինչ-որ ժամանակ ինքն է հենց բերել,
Բերել ու լեռան գագաթն է հանել:
Գագաթից ձորն է նա իջել նորից,
Երևո՞ւմ է դեռ խաչքարը ձորից:
Խաչքարը, պարզ է, չի երևացել,
Գագաթ է նորից ճամփան բարձրացել:
Ու այդպես` անվերջ... Ոչ հոգնում է նա,
Որ ինքն էլ գոնե քիչ հանգստանա,
Ոչ էլ քունն է մոտ գալիս աչքերին,
(Անխիղճ է բախտը ճանապարհների)...
Դ
Տա՜ր ինձ, ճանապա՜րհ, գիրկը անտառի,
Դյութվեմ հեքիաթով անտառապահի:
Քայլեմ անտառի կածանով շաղոտ,
Լսեմ կաքավի «շաղ-կղա»-ն կարոտ:
Անուշ խոխոջի աղբյուրը լեռան,
Կոտրեմ ծարավս համբույրով նրա:
Կախարդվեմ ձայնից Խաչունց աղբյուրի,
Թողնեմ, որ նա իմ... շուրթը համբուրի:
Մոռանամ մի պահ աշխարհ ու... մարդիկ,
Մարդկային բարքեր` կեղծավոր ու... լիրբ:
Ե
Անտա՜ռ իմ, մի՞թե ես հանցավոր եմ,
Իմ հանցանքն այն է, որ... անցավոր եմ:
Իմ հանցանքն այն է, որ դարավոր չեմ,
Որ քեզ պես, անտա՜ռ, հազարավոր չեմ:
Մե՜կ եմ, միայնա՜կ, մենավո՜ր, մենա՜կ,
Ինքս իմ հոգսին, ինքս ինձ հենակ...
07.08.82, Կոճողոտ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Քայլում եմ հաճախ` խոհերով լռին, խոհերով լեցուն,
Թե ո՞նց է լինում ճանապարհների վերջալուսվելը,
Թե որտե՞ղ ծնվում, որտե՞ղ վերջանում, և ո՞նց է լինում,
Որ չեն մոլորվում ճանապարհները:
Քնում է քամի՜ն, քնում աշխա՜րհը, արև՜ն է քնում,
Հոգնում են նույնիսկ ու քնում անգամ հորիզոնները,
Ոչ հոգնել գիտեն, ոչ վերջ ու վախճան, գնում են, գնում,
Չեն քնում միայն ճանապարհները:
...Արյո՜ւն է եղել, հրդե՜հ, կոտորա՜ծ, մա՜հ, ավե՜ր, թալա՜ն,
Հրդեհվել, վառվել ու ավերվել են հայոց դարերը,
Ավերակներից հառնել են նորից փյունիկի նման
Ու դարեր ապրել ճանապարհները:
...Ծնվո՜ւմ են մեզ հետ, մեր երազներով թև՜ առնում, թռչում,
Քայլո՜ւմ են մեզ հետ, երբ որ կանչում են լո՜ւրթ հեռուները,
Մեզ հետ չե՜ն... մեռնում, ամեն նորի հետ ծնվում նորից-նոր,
Նորի՜ց են ձգվում ճանապարհները...
29.04.82, Մարտակերտ
ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Պատմությունը, ի՛մ ժողովուրդ, քեզ շատ ցավ է պատճառել,
Քո դարավոր պատմության մեջ մի՞թե լավ օր չես տեսել:
Ոսոխներդ շատ են եղել, բարեկամներդ` սակավ,
Սակայն այր ես եղել դու մեծ, կռվի դաշտում` Ավարայր:
Այլադավան ցեղերն եկան, հոխորտացին ու անցան,-
Կանգուն են դեռ լեռներդ վես` ինչպես փառքի հուշարձան:
Հսկել են միշտ լուրթ երկնքից նրանք խաղաղ նիրհը քո,
Թե թշնամին մոտեցել է քո սահմանին գողեգող:
Թնդացել են ողջ էությամբ, զենքի կոչել ամենքին,
Որ հանգիստ ու խաղաղ ապրի իր մայր հողում հայորդին:
...Բայց, դե, դեպի հյուսիս ես դու մեկ-մեկ նայել անխռով,
Եվ օգնություն ակնկալել, ազատություն ու կորով:
Էլի քո մեջ ուժ ես գտել ինքդ խոչը քո հարթել,
Ինքդ փրկել տունդ ցավից և թշնամուն քո հաղթել...
1980, Մարտակերտ
ՀԱՅԱՍՏԱՆ
Ի՜նչ ես եղել առաջ,
Ի՜նչ ես դարձել հիմա:
...Ու երբ ընթերցո՜ւմ եմ
Պատմությունդ կրկին`
Զարմանո՜ւմ եմ,
Իրա՜վ...
1980, Կոճողոտ
ԴՈՒ ՏԱՐՎՈՒՄ ԵՍ...
Դու տարվում ես ունայն... ոսկով,
Իսկ ես` ոսկի խոսքով...
ՄԻ ՊԱՐԾԵՆԱ...
(Խորհուրդ)
Մի՛ պարծենա երբեք դու ձեռք բերածով...
Այլ` պարծեցիր... պահածո՜վ:
1982, Ստեփանակերտ
ԿԱՐՈՏ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
խաղողագործուհի
Լենա ՋԱՎԱԴՅԱՆԻ հիշատակին
Խաղողայգում լույսը բացվել,
Խաղողայգին քեզ երազել
Կարոտով անքուն,
Եկել` վազի կանաչ կանչով
Ու ողկույզի լույս ճաճանչով
Ձուլվել ես այգուն:
Գարնան հևքին, ձմռան ցրտին,
Սիրտդ տված վազի սրտին`
Հողը փայփայել,
Ու անարատ քո քրտինքով,
Ողկույզների լույս-ստինքով
Կա՜մք ես արարել:
...Կյանքդ համակ տառապանք էր,
Տանը, այգում` լուռ տքնանք էր,
Մաքո՜ւր էր ու... հին:
Վաղուց է` ինչ էլ այգում չես,
Բայց վազերը հիշում են քեզ`
Քուն` թե արթմնի:
1981, Մարտակերտ
ԱՆՁՐԵՎԸ
Ես երբեք
Անձրևին այսքան մոտ չէի կանգնել:
Արևն ասես կուլ էր գնացել
Հեքիաթի յոթգլխանի հրեշի կոկորդում,
Իսկ ամպերն ամուր գրկել են երկնակամարը
Եվ... ականջ են ծակում:
Տխուր ձայնակցում է անձրևն ամպերին,
Տխուր,
Ու զգում եմ նրա թախծոտ երգի
Մեղմ ելևէջումները,
Համբույրները` քնքուշ ու ցողաթաց:
Ես երբեք
Անձրևին այսքան մոտ չէի կանգնել:
Եվ հիմա, երբ այսքան մոտ եմ անձրևին,
Չգիտեմ ինչու` ակամա մտածում եմ արևի
Եվ արևոտ օրերի մասին,
Որոնք եղել են իմ կյանքում,
Կան ու կլինեն դեռ:
...Իմ կյանքի բոլոր արևոտ օրերը:
15.05.82, Ստեփանակերտ
ԱՇՈՒՆ
Հիմա աշուն է,
Ծառերը հիմա ներկվել են կարմիր ու դեղին:
Մաղում է բարակ անձրև
Ու փչում սառը քամի:
Փողոցով անցնելիս
Արդեն զգացվում է արևի պակասը,
Եվ... ուզես-չուզես`
Սկսում ես հարմարվել վերարկուին:
Իսկ հովանո՜ցը...
Ես չեմ սիրում վերարկու հագնել:
Ես սիրում եմ աշնանային սառն օդը,
Մեղմ ու բարակ անձրևը:
Հիմա աշուն է:
Ծառերը հիմա ներկվել են կարմիր ու դեղին:
Փողոցի միակ տնօրենը քամին է արդեն:
Նա ջանում է մերկացնել ծառերին,
Ու մեկ-մեկ թափվում են տերևները
Մայթերի վրա,
Իսկ անցորդներն անխնա կոխկրտում են,
Եվ ուզում ես ճչալ փողոցով մեկ.
- Մի՜ կոխկրտեք, մե՜ղք են տերևները...
Բայց լսողն ո՞վ է,
Մարդիկ շտապում են,
Ամեն մեկն իր գործն ունի:
Քամին էլ է շտապում:
Նա աշխատում է «Մինչև ձմռան գալը`
Ո՜չ մի տերև ծառերի վրա» նշանաբանով:
...Լա՜վ, թող թափվե՜ն տերևները,
Միայն թե ձմեռը շուտ գա...
ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉԸ
Բազմավաստակ մանկավարժ
Գուրգեն ԴԱՎԹՅԱՆԻՆ
Ուսուցիչ էր նա հայրենի գյուղում:
Ուսուցանում էր երեխաներին,
Թե ոնց պիտ սիրել
Հողն ու հայրենին:
... Սև ծովի ափին արկի շառա՜չ էր,
Գնդա՜կ էր, ճի՜չ էր Սև ծովի ափին:
Սև ծովի ափին արյուն-կրա՜կ էր,
Երկաթե կարկո՜ւտ... անարգ` թշնամի՜ն...
Ու մարտնչո՜ւմ էր Սև ծովի ափին:
Բայց մի առավոտ, թեժ մարտում, հանկարծ...
Վիրավորվել է: 44-ն էր:
Բեռլին չհասած`
Հաղթել էր արդեն նա ոսոխներին
Ու հաղթանակով տուն վերադարձավ,
Որ ուսուցանի երեխաներին,
Հայրենի գյուղում, միշտ լավն ու բարին...
1980, Մարտակերտ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է...
Բանաստեղծությունն իմ էությունն է,
Ես առանց դրա` չեմ կարող ապրել,
Սա է իմ միակ խոստովանությունը:
ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ԵՍ ԷԼ...
-Ինչո՞ւ եմ ես էլ լույս աշխարհ եկել...
...Իսկ եթե դո՜ւք ինձ այս հարցով դիմեք`
Կարո՞ղ եմ, արդյոք, ձեզ պատասխանել:
ԾԱՂԻԿՆԵՐՆ ԵՆ ՄԻՇՏ...
Ծաղիկներն են միշտ ինձ ուրախ պահում:
Ահա թե ինչու`
Ձմռանը ես միշտ տխուր եմ լինում...
1977, Դիլիջան
ԻՆՉՔԱՆ ԴԺՎԱՐ Է...
Ինչքա՜ն դժվար է լավ երգը գրվում`
Չգիտեի՞ ես...
23.04.82, Մարտակերտ
ԻՆՉ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ...
Ի՜նչ են ցանկանում բանաստեղծները
Կյանքից այս: Գուցե լոկ երազում են,
Որ... գոնե կարդա՞ն իրենց երգերը...
1982, Ստեփանակերտ
ՄԱՂԹԱՆՔ
Պարգև Աղաբեկյանին`
ուսանողական ընկերոջս
Իմ սիրելի ընկեր Պարգև, իմ բարեկամ պաշտելի,
Ես քեզ գի՜րք եմ նվեր բերում քո հարսանյաց հանդեսին:
Թեկուզ գանձ չէ նվերը իմ, բայց սիրով եմ ընծայում,
(Դե, նվերը նվեր է միշտ` լավ ու վատ չեն հարցնում):
Երջանկության, անկեղծ սիրո խորհուրդ որպես այն պահիր,
Քանզի գիրքն էլ սուրբ է` ինչպես հացն ու աղը սեղանի:
Եվ երջանիկ են աշխարհում, ովքեր ապրում են, սիրում,
Ու առիթով կամ անառիթ` իրար գիրք են նվիրում:
...Թող քո սերն էլ նվերիս պես մի լուսավոր գիրք լինի:
Բարի՜ հիշիր ընկերոջդ:
Միշտ քո` Արիս ԱՐՍԵՆԻ...
01.04.83, Ստեփանակերտ-Քերթ
ՄՏԵՐՄԱԿԱՆ
Համո ՍԱՀՅԱՆԻՆ
Քեզ Որոտանն է տվել աշխարհին,
Ծնվել եմ ափին ես իմ Թարթառի։
Մեր ծնունդին նույն նվագն է հնչել՝
Միևնույն լարից միևնույն թառի։
Ես ապրում եմ իմ Արցախի սիրով,
Դու՝ քո սիգապանծ Սյունյաց աշխարհի։
Ու նույն ոգով դեռ երգեր ենք գրում,
Ես՝ լույս հավատով իմ լուսաշաղի,
Դու՝ իմաստնացած քո ոսկե աշնան
Տաք կարոտներով լի մթնշաղի...
03.07.82, Ստեփանակերտ
ԼԵՌՆԵՐԸ ԽՈՆԱՐՀՎԵԼ ՉԳԻՏԵՆ
Լեռները չեն խոնարհվում,
Լեռները խոնարհվել չգիտեն:
Դարերով անվերջ կանգնել են այդպես
Ու ասես հսկում են
Աշխարհի անցուդարձը:
Իսկ աշխարհն ապրում է իր համար`
Անտեղյակ լեռների տագնապներին ու հոգսերին,
Խոհերին ու հույզերին...
ՏԽՈՒՐ ՏԵՍԱՐԱՆ
Ընկերոջս՝ Պարգևին,
մի տխուր առիթով
Ես երանության մեջ էի երեկ,
Իսկ իմ ընկերը՝ վշտի մեջ երեք։
Ու չգիտեի՝ հրճվե՞մ ինձ համար,
Թե՞ այրվեմ ես էլ կրակում նրա։
Ես չգիտեի։ Ու տալիս ծափին՝
Ընկերս վշտում այրվում էր կարգին։
Ես դեպի նրա կրակը գնում,
Գնում ու կրկին ետ եմ ընկրկում։
Քամին փչում էր, պողերս խառնում,
Կրակս... կարգին կրակ էր դառնում։
Բայց հանկարծ նորից մարում էր մեկեն,
Ու ծուխն էր խեղդում կոկորդս մեկ էլ։
...Եվ ոչ այրվեցի մինչև վերջ այդպես,
Ոչ հանգիստս վերագտա ես։
29.03.86, Ստեփանակերտ
ՊԱՏԳԱՄ
Երգե՜ր իմ, այնպե՜ս ճախրեք աշխարհում,
Որ ձեր հույզերով,
Ձեր կրակներով
Դուք ջերմացնե՜ք սրտերը սառած...
Երբ լռել է պետք`
Մի՜ խոսեք, լռե՜ք:
Երբ խոսել է պետք`
Էլ մի՜ հապաղեք:
Թևել է թե պետք,
Հասկանալի է,
Պատրաստ եք նաև թև ու թռիչքի:
Գուցե հեռավոր ճանապարհներին
Ձեզ է կարոտում` աչքը ձեր դարձին,
Մի չմոռացվո՜ղ, քնքո՜ւշ երազանք:
Դուք պետք է նրա թախիծը վանեք
Ու պատմեք նրան իմ մասին, երգե՜ր,
Իմ հոգուց ծնված,
Իմ հոգու խինդով սնվա՜ծ, թև՜ առած
Կարոտ ու կանչե՜ր...
1978, Մարտակերտ
ՎԵՐՋԵՐԳ
Լույսը բացվում է,
Վե՜ր կենամ, գնա՜մ:
Դեռ երկար ճամփա՜ ունեմ գնալու:
Ես կարո՜տ ունեմ,
Սե՜ր ունեմ անհուն,
Ես խոհե՜ր ունեմ աշխարհին տալու...
Լույսը բացվում է...
Գնամ ու սիրտս բացե՜մ աշխարհին,
Մարդկանց նվիրեմ իմ ապրումնե՜րը,
Կարո՜տը, սե՜րը,
Նրանց նվիրեմ և՜ երազ, և՜ հույզ,
Հո՜ւյս տամ անհույսին,
Անօգին օգնե՜մ:
Ջո՜ւր դառնամ ճամփիդ, հայրենի իմ տուն,
Հո՜ղդ ոռոգեմ...
...Լույսը բացվում է:
Վե՜ր կենամ,
Գնա՜մ...
31.10.81, Մարտակերտ
________________________________________________________________
Ես չեմ մոռացել
________________________________________________________________
Ես ու դու
________________________________________________________________
Պահի վկայումներ
________________________________________________________________
Ծովածաղկի աչքեր
________________________________________________________________
Ծաղկած տխրություն
________________________________________________________________
Խառն բանաստեղծություններ
________________________________________________________________
Կատակապահեր
________________________________________________________________
ԿԱՐԾԻՔՆԵՐ
հեղինակի մասին
Անպաճույճ տողեր են, պարզ պատկերներ, ամենագլխավորը` մաքրամաքուր զգացումներ: Հայրենի եզերքի լեռն ու դաշտը, գետն ու առվակը, անշուշտ, Արիսի բանաստեղծական աշխարհի հիմնական բնակիչներն են։ Սակայն մի զարմանալի ու շնորհաշատ երակով են տրոփում նրա գործերը: Դա մարդու հանդեպ տածած սիրո արտահայտությունն է։ Արիսը բանաստեղծել գիտե ու նաև բնության ձայնը ունկնդրել։
«Բարեկամություն»
N 6, 12 հուվարի 1978
Ես օրհնում եմ իմ հոգեորդու՝ Արիսի առաջին գիրքը և ուրախ եմ, որ նրա կյանքում ունեմ իմ վաստակը։
Գուրգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
17 ապրիլի 1993
Բանաստեղծը զգացմունքային, նուրբ քնարական շնչով է երգում հայրենիքի սերը, արցախահայության ազգային ազատագրական պայքարը, հայրենի հրաշագեղ բնությունը։
«Ուրբաթ»
Թիվ 29, 30 հուլիսի 1993 թ.
Արիս Գրիգորյանը դասական շնչի ստեղծագործող է և նրա ոչ մի տողում չկան ճիգեր՝ բարդ ու խրթին երևալու: Ինչպես կյանքում, իր գրքերում էլ նա պարզ ու հասարակ է,ազնիվ ու անմիջական, ընթերցողն զգում է, որ գործ ունի մաքուր հոգու հետ, որի ցոլանքները տեսնում ենք տարբեր տարիների գրած նրա չափածո և արձակ երկերում: Արցախի գրական ընտանիքը եթե համեմատելու լինենք պարտեզի հետ, Արիսն այդ պարտեզում ոչ հուրհրան վարդ, և ոչ էլ անցորդների ուշադրությունն իր վրա հրավիրող-կանչող մեխակ է, նա համեստ մանուշակի բուրումնավետ թուփ է, որին շատ հաճախ չեն նկատում մարդիկ...
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու
«Եղիցի լույս», թիվ 6, 2001 թ.
Արիս Գրիգորյանը հավատարիմ է հայ ավանդական բանաստեղծության քնարականությանը։
Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Ազատ Արցախ», թիվ 1, 6 հունվարի 2004 թ.
Լույս է տեսել Արիս Արսենիի (Գրիգորյան) բանաստեղծությունների ու պոեմների նոր ժողովածուն, որ կոչվում է «Համանվագ»: Անմիջական, անպաճույճ տողերով ու չափով` հեղինակը անդրադառնում է ներկա ու մոտ ժամանակների իրադարձություններին, խորհրդածում մեր ժողովրդի ճակատագրի մասին, սիրո խոստովանություններ սփռում նվիրական անուններով:
Բանաստեղծական պարզ լեզուն ու անկեղծությունը հաճախ են կաշառում ընթերցողին, շոշափելի դարձնում հեղինակային մարդամոտությունն ու սրտացավությունը։
«ԳԵՂ arm»
Թիվ 20, 2006 թ.
Պատերազմի հրով անցած գրողը ստեղծում է մաքառումի և պայքարի պոեզիա, որտեղ ոգին հաղթում է մահին։ «Մատս ձգանին» շարքում Արիս Արսենին արտահայտել է հոգու խռովքն ու հուզումները, ստեղծել կարոտի և մաքառումի պատկերներ, որոնք հուզիչ են և գրավիչ, ինչպես ժամանակի շնչառությունը:
Արիս Արսենին իր «Համանվագ» ժողովածուում անդրադառնալով ժամանակի իրադարձություններին` յուրովի խորհրդածություններ է անում մեր ժողովրդի ճակատագրի մասին, պայքարի ու մաքառումի պատկերներով հարստացնում ընթերցողի հոգեաշխարհը։
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
«Ազատ Արցախ», թիվ 142 (1957), 28 նոյեմբեր, 2006 թ.
Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, լրագրող Արիս ԱՐՍԵՆԻՆ (Արիս Արսենի Գրիգորյանը) ծնվել է 1959-ի հունիսի 10-ին 1966-74-ին սովորել է հայրենի գյուղի ութամյա (այժմ՝ միջնակարգ) և Մարտակերտի միջնակարգ գիշերօթիկ (1971-73) դպրոցներում։ 1977-ին ավարտել է Դիլիջանի թիվ 12 միջնակարգ պրոֆտեխուսումնարանը՝ ստանալով դերձակի մասնագիտություն և միջնակարգ կրթություն, իսկ 1986-ին` Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։
1978-80-ին ծառայել է Խորհրդային բանակի շարքերում:
Աշխատանքային գործունեությունն սկսել է Մարտակերտի խաղողագործական պետական տնտեսությունում, այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատել որպես քաղաքային տպարանի գրաշար (1983), Արցախի հեռուստատեսության թղթակից (1988-90, 1996), «Արցախ» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի ավագ խմբագիր (1990-93)։ Արցախյան ազգային ազատագրական շարժման մասնակիցներից է, 1990-91-ին՝ Դավիթ Ջրաբերդ կուսակցական ծածկանունով խմբագրել է «Պայքար» (ընդհատակյա) հա-սարակական-քաղաքական, մշակութային պարբերականը՝ ՀՅԴ ժամանակի միակ խոսնակն Արցախում:
1993-ի սեպտեմբերից ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում է, մասնակցել է Արցախում և հարակից շրջաններում տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման համար մղված մի շարք ռազմագործողությունների ու պաշտպանական մարտերի: Վիրավորվել է Ֆիզուլու շրջանի Վերին Սեիդահմեդլի գյուղի մերձակայքում մղված 1994-ի հունվարի 15-ի պաշտպանական մարտում: Այժմ զինծառայությունը շարունակում է բանակային «Մարտիկ» թերթի խմբագրությունում:
Գրել սկսել է վեցերորդ դասարանից: Տպագրվել է շրջանային, մարզային և հանրապետական մամուլում, հանդեսներում և ալմանախներում։ Հրատարակված չափածո և արձակ 11 գրքերի հեղինակ է, ԼՂՀ կառավարության Եղիշեի («Լրագրության բնագավառ») և Արցախի ժուռնալիստների միության («Զինվորական թեմաներով լավագույն հրապարակումների համար») ամենամյա մրցանակների դափնեկիր:
________________________________________________________________
ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՑԱՆԿ
3 x նույնին 99
Ակրոստիքոսը ի՞նչ տեսակ... քոս է (Բառախաղ-1) 106
Ամպը սարին…(Վկայում-17) 89
Այդպես չէի որոշել... 42
Այլապատում-Փարվանա 137-147
Այլ... «պատկերներ» 117
Այս ճանապարհը... 17
Այրում է կարոտդ... 97
«Անհամբերը» 152
Անձրևը 24
Անորոշություն 107
Անտառը այնքան... (Վկայում-5) 84
Անտառն ինձ... (Վկայում-6) 85
Անունդ եռք է... 97
Անքնություն 105
Աշուն 25
Աչքե՛ր, մի՛ նայեք... 50
Առաջին անգամ 38
Առաջին ուսուցչուհուս 127
Ասա՛, ինչո՞ւ քեզ... 51
Ասա՛, ո՞ւր... 56
Ասում են... 38
Արի΄... 104
Արի կամաց քայլենք քայլենք 36
Արի սիրենք... 55
Բայց՝ ո՛չ ափսոսանք 130
Բանաստեղծությունն իմ էությունն է... 27
Բառախաղ-1 106
Բառախաղ-2 106
Բառախաղ-3 107
Բարեկամներ են (Վկայում-2) 83
Բռնկվել էր քամին (Վկայում-20) 90
Գարնանային բնանկար 14
Գարնան հրավեր 12
Գարուն 11
Գյուղում 128
Գուսանական 143
Գուսանները սիրահարված 139
Գուսանները Փարվանա 138
Դեղին գույն 15
Դու, այնպես լիներ... 75
Դու ասում ես... 51
Դու ատելով... 53
Դու արի... 62
Դու Արև եղիր... 70
Դու գայիր նորից... 66
Դու գիտե՞ս... 50
Դու եկա՞ր... 68
Դու ես իմ կյանքը... 78
Դու իմ աչքերին... 60
Դու ինձ աչքերիդ... 69
Դու ինձ ես նայում... 51
Դու ինձ համար... 49
Դու ինձ չթողիր... 73,
Դու խոհերիս մեջ... 77
Դու խռո՞վ ես ինձանիg... 72
Դու հարցնում ես...80
Դու հիշո՞ւմ ես... 76
Դու միշտ գողունի...51
Դու միշտ էլ...50
Դու մի պահ...71
Դու մնա... 56
Դու նայեցիր... 52
Դու` սեր իմ...82
Դու տանը... 105
Դու տարվում ես...22
Դու տխրո՞ւմ ես... 53
Դու ո՞ւր ես... 64
Դու քնել ես... 94
Եղբորս «լուսանկարներից» 117
Ես այդ գիշեր... 95
Ես այլ կանչով եմ… 76
Ես այսօր խոսեմ... 77
Ես գիտեի՞... 81
Ես գիտեմ... 74
Ես երազներով... (Վկայում-9) 86
Ես ի՞նչ անեմ... 94
Ես լուռ եմ կարոտում 68
Ես լուռ եմ սիրում...65
Ես միշտ ժպտում եմ... (Վկայում-21) 91
Ես չեմ մոռանա... 45
Ես չեմ մոռացել 33-58
Ես չիմանայի... 71
Ես ու դու 59-82
Ես ու դու 59
Ես ուխտավորի...61
Ես ուրիշների... 79
Ես քեզ միշտ էլ... 73
Ես քեզ չեմ ասել... 67
Ես քեզ սպասել եմ... 78
Ես քեզ տեսա... 70
Ես քո անունը... 69
Ես քո շրթունքն եմ... 63
Երբ հայ են ասում... (Վկայում-12) 87
Երկար նայեցի... 57
Էպիգրամ-ձոն 151
էպիգրամ-տրիոլետ 134
Էքսպրոմտ 136
Ընդամենը՝ ցանկություն 101
Ընկերոջ համար... 8
Թև է առնում...(Վկայում-13) 87
Թող այսպես լինի... 101
Թողնենք` գինին... (Բառախաղ-2) 106
Թվաբանական սեր 98
Իմ ժողովրդին 21
Իմ ուսուցիչը 26
Ի՞նչ անեմ... 55
Ի՞նչ են ցանկանում բանաստեղծները 27
Ի՞նչ է պատմում Անդրանիկը 116
Ի՞նչ է պատմում Մարիամիկը 115
Ի՞նչ է պատմում Սամվելիկը 113
Ի՞նչ է պատմում Սուսանիկը 114
Ինչո՞ւ եմ ես էլ... 27
Ինչքան դժվար է... 27
Իրար համար... 49
Լավ մարդուն՝ բարի ցանկություններով 131
Լեյտենանտ Հրոն, Գեդամը, Գինոսյանը և մյուսները 134
Լեռները խոնարհվել չգիտեն... 29
Լիներ... (Վկայում-11)87
Լույսն ուղեկից լինի քեզ... 100
Խաղաղ էր պահը... 118
Խաչունց աղբյուրը 9
Խառն բանաստեղծություններ 129-136
Ծաղիկներն են միշտ… 27
Ծաղկած տխրություն 109-128
Ծաղկանց փունջ ես... 93
Ծառը նիրհում էր... (Վկայում-4) 84
Ծովածաղկի աչքեր 93-108
Կապույտ են լինում... (Վկայում-10) 86
Կատակապահեր 137-151
Կարոտ 23
Կարոտի լեզվով 129
Կարոտների հովիտ 7-32
Կգնամ... 39
Կդարձնե՞ս սիրտս գերիդ... 96
Կրծքածալ (Բառախաղ-3) 107
Համլետիկը 127
Հայաստան 22
Հատվածներ չգրված պոեմից 109
Հրաժեշտի փոխարեն 96
Հույսի ճրագ 48
Ձյուն էր նստել քարերին... (Վկայում 19) 90
Ղարաբա՜ղս... 148
Ճանապարհները 20
Մաղթանք 28
Մեծերի մահով... (Վկայում-14) 88
Մենավոր կաղնուն... (Վկայում-16) 88
Միայն դո՞ւ տեսար ոսկին արևի...95
Մի՞թե վաղուց է... 41
Մի՛ պարծենա... 22
Միշտ, երբ փողոցով... (Վկայում-7) 85
Միք. Նալբանդյան 44
Մտերմական 29
Յոթ՝ գուսանների բալլադը 144
Նա երազ էր... 56
Նախերգ (Այնպես լավ ես ինձ ժպտում...) 93
Նախերգ (Կարոտներիս կանաչ հովտում...) 7
Նախերգ-ընծայական՝ «գալիքից» 33
Ներբող 5
Նորից այցի կգնամ 10
Նորից կգաս... 43
Շա՜տ ման արի...55
Շիկանում-մարում են... 57
Շիրազական (1-2) 16
Ողբերգական դեպք էր այս... (Վկայում-8) 86
Ո՞վ ասաց... 50
Ո՞վ է անցել...44
Չգա՛ն, կգա՞ս... 108
Պահի վկայումներ 83-92
Պատահական հանդիպում 103
Պատասխան 36
Պատգամ 31
Պատուհանիս տակ... (Վկայում-3) 84
Parodia Հովհ. Թումանյանի «Երկու շիրիմ իրար կից...» քառյակի 150
Ջանգյուլումներ 132
Ռուզանին 98
Սայաթ-Նովա 42
Սիրո տողերից 133
Սիրո տողերն այս…100
Վերջացա՞վ...57
Վերջերգ (Լույսը բացվում է...) 32
Վերջերգ (Մնաս բարով...) 58
Վիշտս տվի... 46
Տեսնես մահամերձն... (Վկայում-15) 88
Տխուր եմ միշտ էլ... 53
Տխուր տեսարան 30
Տրիոլետներ Վեներա Աղասյանին 49-54
Ցնորք (պոեմ) 119
Ուշացած... կանչ 47
Ուրիշի... սեր 102
«Փարվանա» լեգենդը 146
Քաղցր հուշ 34
Քամին ծառերից... (Վկայում-1) 83
Քարերին՝ ձյան... (Վկայում-18) 89
Քեզ հետ և առանց քեզ 37
Քեզ «քաղե՞լ» են արդեն... 103
Քո աչքերը 35
Քո մասին...40
Օրորվում են ծաղիկները 13