Բարև տար (Ջիվանի)
Արտաքին տեսք
Բարև տար
Նամակ, գնա հասիր Թիֆլիս քաղաքը,
Տար, իմ բոլոր գերդաստանիս բարև տար,
Կատարե իմ իղձս, սրտիս փափագը,
Բարեացկամ սիրականիս բարև տար:
Գնա, նամակ, գնա նրանց գուրգուրե,
Իմ փոխարեն զավակներուս համբուրե,
Սպիտակահեր կենակցիս կազդուրե,
Հոգու ընկեր պատվականիս բարև տար:
Տես, հո չեն մոռացել իրանց Ջիվանը,
Հարցուր, փնտրե ամեն մեկի բերանը.
Մտիր մեր Պետրոսի դու սրճարանը,
Համակարծիք իմ շրջանիս բարև տար:
1901