Գաղթականները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գաղթականները

Հակոբ Հակոբյան


Գաղթականները


Երկրից երկիր թափառելով,
Լեռներ, ձորեր պատառելով,
Հասանք այստեղ, հա՛յ եղբայրներ․
Տվե՛ք մեզի անկյուն մը չոր՝
Ցրտից֊բուքից պատսպարվել,
Տվե՛ք մեզի հաց մը կտոր՝
Սովալլուկ մեր ջան պահել։
Կրած տանջանք, բյուր հալածանք,
Կին ու զավակ թողած բախտին,
Մենք եկել ենք ձեր անունով,
Մենք հույս կապել ձեր արևին,―
Եղե՛ք գոնե դո՛ւք մխիթար՝
Սփոփելու մեր օր վատթար։
Կորչելու է տուն ու վաթան,
Է՛լ մարդ չի մնաց մեր Հայաստան․
Եկանք պատմել, որ իմանաք,
Թե մեր ցավին չարին դարման․․․
Դե, գոնե դո՛ւք մեզի խղճաք,
Օգնեք՝ «Երկիր» վերադառնանք․․․։


1895