Jump to content

Գարունը չեկավ (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարունը չեկավ
Կուգան ու կերթան

Գարունը չեկավ


Երկարացավ տաճկահայոց ձմեռը,
Մարտն էլ եկավ անցավ, գարունը չեկավ.
Կանաչեց Էլպրուս ձյունապատ լեռը,
Սեպուհ սարին բնավ գարունը չեկավ։

Կռունկները խումբ-խումբ, թև-թևի տված,
Եկան տեսան գետեր, լճերը սառած,
Սավառնեց օդի մեջ զույգ թևատարած,
Արագիլն էլ եկավ, գարունը չեկավ։

Խղճուկ երկրագործի կովը, կթանը,
Փչացավ լծկանը, եզը, գութանը.
Սառնամանիք դարձավ խեղճ Հայաստանը,
Տաքությունը փախավ, գարունը չեկավ։

1900