Գարուն (Կոմիտաս)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարուն

Կոմիտաս


[էջ]
ԳԱՐՈՒՆ

Հալուն-հալուն,
Սարին, ձորին խոսելեն,
Երես-երես,
Քարեն, հողեն հոսելեն՝
Գարուն իջավ մխալով,
Առուն իջավ ծխալով։

Բաղիկ տեսա՝
Լուսին-ցողին՝
Լողիկ-լողիկ արբելեն՝
Կանաչ տափերին։

Առուն փեսա՝
Հողի գոգին՝
Դողիկ-դողիկ տարփելեն՝
Ծաղիկն ափերին։

Հալուն-հալուն,
Ծառի, ծաղկի հոտերով,
Երեր-երեր,
Ծովի ցամքի մոտերով՝
Առուն ուռավ՝ վերացավ,
Բուրվառ գարուն հեռացավ։