Գեղարվեստ (Ջիվանի)
Արտաքին տեսք
Գեղարվեստ
Երեսունևհինգ տարի է այրըվում եմ քեզ համար,
Տասնևութ ամաց էի երբ եղա քեզ սիրահար.
Երևացար իմ աչքերուն դու ինչպես կույս աննման,
Սիրեցի քեզ, ով իմ արվեստ, դեռ սիրում եմ անդադար։
Գեղեցիկ ես, քաղցրաձայն ես, գրավիչ ես, անձկա՛լի,
Միշտ քեզանով նորոգվում են հին սրտերը խղճալի.
Խեղճ ու անվարժ կոպիտ ձեռքում երևում ես ձանձրալի,
Լսողներդ բամբասում են, կազմում են վատ գաղափար:
Ախ՜, դու սիրուն, փափուկ վարդ ես, փափուկ ձեռի արժանի,
Կոպիտ ձեռքը թող չը հպի սուրբ իրանիդ գեղանի,
Գեղեցիկներուն դասակից մարդկության մեջ անվանի,
Գնահատողներուդ մոտը փայլուն, թանկագին գոհար:
1900