Jump to content

Գիշերային տրիոլետներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիշերային տրիոլետներ
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 26)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 100, Տրիոլետներ՝ պարետային ժամի շրջանակներում

Գիշերային տրիոլետներ


1

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային,
Պարետը «գիտե՞» այդ մասին,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է։

Քաղա՛ք իմ, քո օդը մաքուր
Տասը րոպեով «շատ» շնչեցի,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային։


2

Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում,
Կրծում է հոգիս ու խոցում,
Հիմա՛ր է հիմա գիշերը։

Կրծում են մարմինս ու անցնում,
Խոցո՛ւմ են հոգիս հուշերը,
Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում։

1981, Ստեփանակերտ