Գրաբարի դասագիրք/Սաղմոս ՃԽԸ գրաբար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1․ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԾՆՆԴԵԱՆ (Մովսէս Խորենացի, շարական) Գրաբարի դասագիրք

Մանուկ Աբեղեան

3․ ԳԱԼՈՒՍՏ ՄՈԳՈՑՆ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ (Մատթ․ Բ․ 1-6)
2․ ՍԱՂՄՈՍ ՃԽԸ․ (1-14)

1Օրհնեցէ՛ք զՏէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց։ 2Օրհնեցէք զնա, ամենա՛յն հրեշտակք նորա․ օրհնեցէ՛ք զնա, ամենայն զօրութիւնք նորա։ 3Օրհնեցէք զնա, արեգա՛կն ի լուսի՛ն․ օրհնեցէ՛ք զնա, ամենայն աստեղք և լոյս։ 4Օրհնեցէ՛ք զնա, երկինք երկնից և ջուրք, որ ի վերոյ քան զերկինս։ 5Օրհնեցէ՛ք զանուն Տեառն, զի նա ասաց, և եղեն․ հրամայեաց, և հաստատեցան․ 6Կարգեաց զնոսա յաւիտեանս յավիտենից, սահման եղ, և ոչ անցանեն, 7օրհնեցէ՛ք զՏէր, յերկրէ, վիշա՛պք և ամենայն խորք։ 8Հուր և կարկուտ, ձիւն և սառն, հողմ և մրրիկ, որ առնԷք զբան նորա․ 9լերինք և ամենայն բլուրք, ծառք պտղաբեր և ամենայն մայրք, 10գազանք և ամենայն անասունք, սողունք և ամենայն թռչունք թևաւորք, 11Թագաւորք երկրի և զօրք իւրեանց, Իշխանք և ամենայն դատաւորք երկրի, 12երիտասարք և կուսանք, ծերք և տղայք։ ՕրհնեցԷ՛ք զանուն Տեառն; 13Բարձրացաւ անուն նորա միայն, խոստովանութի՜ւն նմա յերկինս և յերկրի։ 14Բարձր առնԷ ՏԷր զեղջիւր ժողովրդեան իւրոյ։ Օրհնութի՜ւն յամենայն սրբոց, նորա, յորդոցն Իսրայելի, ժողովուրդ, որ մերձ Է առ ՏԷր։