Դաշտում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Դաշտում

Ալեքսանդր Ծատուրյան

ԴԱՇՏՈԻՄ

Ամռան տոթ օր է։ Օդն անշա՜րժ, խեղդո՜ւկ,
Վերից արևն է անողորմ կիզում.
Եռում է հունձը։ Գեղջկուհի, գեղջուկ
Ոսկի՜ արտերում խուրձեր են դիզում։

Դիզում են անխոնջ, զվարթ, հուսալից.
Խընդում, քըրքըջում, կատակներ անում.
Կըտակի նըման, այրված դեմքերից
Քըրտինքն է վազում ու շոգիանում։

Եվ խո՜րթ է նըրանց թուլամորթ տրտունջ.
Արյունն է եռում բանուկ ձեռքերում.
Արդար վաստակի սերն է սրբաշունչ
Նըրանց ուժ տալիս ու ոգևորում։

Երկի՛նք գըթառատ, որ լույս-հայացքով
Նայում ես չարքաշ մըշակի կյանքին —
Այդ կյանքը լի է հազա՜ր զըրկանքով...
Մի՛ թող դու նըրան կարոտ քո խնամքին։