Jump to content

Դառն իրականություն (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դառն իրականություն
Պիտի գա՞ արդյոք

Դառն իրականություն


Թնդանոթն է արարիչ,
Հրացանը մեծ փրկիչ,
Փոքրիկ վեցհարվածյանը,
Աչք բացող լուսավորիչ։

Կուզես լաց, կուզես ցավե,
Անզեն ազգը խեղճ հավ է,
Նեղ օրում մեկ դաշույնը
Հաստափոր գրքից լավ է։

Քաջ զինվորը անահ է,
Աներկյուղ է, վստահ է,
Մեկ զինվորված հովիվը
Հազար ոչխար կպահե։