Դարամիջի ժամին
Արտաքին տեսք
ԴԱՐԱՄԻՋԻ ԺԱՄԻՆ
XIX–XX
Ինչպես երկու ահեղ սարեր՝
Պատում են մեզ երկու դարեր—
Մեկի ետև՝ հեքիաթ հին-հին,
Մյուսի ետև՝ լուռ ու մըթին,
5
Եվ մենք նրանց նեղ արանքում
Լաց ենք լինում, սիրում, խընդում...
Ավա՜ղ, կանցնեն սեր, խինդ ու լաց,
Եվ խղճալի աճյուն կտրած,
Մեզ կըփակեն երկու դարեր,
10
Ինչպես երկու ահեղ սարեր։
1901