Դարձյալ սրտիս մասին (Ջիվանի)
Արտաքին տեսք
Դարձյալ սրտիս մասին
Ամեն օր տխրամած, ավեր, ավերակ,
Ոչ մի անգամ, սիրտս, շեն չտեսա քեզ,
Ծնած օրես առար իրավունքիդ տակ,
Շղթայեցիր դու ինձ, գերի եղա քեզ։
Ո՛վ աղքատ ու հպարտ սիրտ իմ սիրական,
Քեզ համար առյուծ ես, գոռոզ ինքնիշխան,
Դու իմ տերս եղար հավիտենական,
Անվերջ, անժամանակ, մշակ մտա քեզ:
Քու նազըդ տանում եմ անխոս, լուռումունջ,
Մեղմիկ ձայնով մերթ-մերթ անում եմ մրմունջ,
Հրամանդ կատարում եմ անտրտունջ,
Հլու և հնազանդ ծառա դարձա քեզ։
1907