Դու ապրում ես...
Արտաքին տեսք
Դու ապրում ես…
Արցախյան պատերազմի նահատակ
Ազատ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հիշատակին
Ազատ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հիշատակին
Կարծես թե երբեք ինձ չես տեսել,
Չենք սեղմվել իրար երբեք կյանքում,
Բայց... հանդիպում եմ քեզ հետ միշտ էլ
Երազներիդ մեջ՝ քուն, թե արթուն։
Շրջում ենք մեկտեղ գիշեր-ցերեկ
Մեր Կոճողոտում՝ Աստծո թաս,
Ես պատմում եմ քեզ մարտերից թեժ,
Բայց արթնանում ես՝ թախծում՝ «չկա՜ս»։
Իսկ ասում են, թե Ցեխ-ձորում, ես...
Իբր... զոհվել եմ արկից այն կույր,
Մի՞թե ճիշտ է դա, ճի՞շտ է, Թերե՛զ,
Ես չե՛մ հավատա երբեք կյանքում։
Ես ապրո՛ւմ եմ, կա՛մ, ես չե՛մ զոհվել,
(Ստո՛ւմ են նրանք, ստո՛ւմ, անգի՛ն),
Ես հանդիպո՛ւմ եմ քեզ հետ միշտ էլ
Քո երազների ճանապարհին...
23.10.1992
ք. Ստեփանակերտ
ք. Ստեփանակերտ