Jump to content

Դու գընում ես անդարձ ճամփան...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ցոլուն աստղեր ջինջ եթերում...» «Դու գընում ես անդարձ ճամփան...»

Հովհաննես Թումանյան

«Բոլորն հանգել են— ոչ մեկը չըկան...»



* * *


Դու գընում ես Անդարձ ճամփան
Մըշտադալար աշխարհքի։
.     .     .     դալար իմ Անուշ,
Ուր անհայտ են, ուր որ չըկան

Էս չարիքի ու կարիքի
Ամեն մի կիրք, ամեն հուշ,

Ուր լոկ վերին կարեկցության
Շողն է կապում կոպիտ ու ցած
Էս կյանքի հետ ապաբախտ,

Ու վայրերում անմահական
Մարդն ապրում է հոգիացած,
Միշտ երջանիկ ու անհաղթ։

Ո՜վ, դու մանկուց քաջածանոթ
Էդ լույս ճամփին երկնաճեմ,

Քանի անգամ հըրաթև
Անցել եմ ես, ոտներս ամպոտ,
Հասել աշխարհքն էն եդեմ—
Բայց միշտ, ավա՜ղ, կարճատև։


1900-ական թվականներ