Jump to content

Ելե՜լ են նորից...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ելե՜լ են նորից...

Ելե՜լ են նորից...


Ելե՜լ են նորից...
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ...
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն...

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ...
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք...

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես...
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ...

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ...