Jump to content

Եկան ու անցան «ձախորդ օրերի» եղանակով (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եկան ու անցան «ձախորդ օրերի» եղանակով
Կուգան ու կերթան

Եկան ու անցան «ձախորդ օրերի» եղանակով


Կարկուտ, ջրհեղեղ, շանթ ու կրակ եկան ու անցան,
Ժայռի վրայից աննպատակ եկան ու անցան.
Արդար ու տոկուն մարդը մնաց յուր տեղը անշարժ,
Անթիվ սրիկա, գող, ավազակ եկան ու անցան։

Թուխսը ձագերը, Հայրենիքը չըթողեց անտեր,
Բազում գույնի թռչնոց երամակ եկան ու անցան,
Ապրեց տկարը և չըմեռավ, ուժ տվեց աստված,
Ցավեր զանազան հաստ ու բարակ եկան ու անցան:

Քանդել ուզեցին որբի տունը՝ բայց մնաց հաստատ,
Ջոկ-ջոկ ցեղի բանվոր ու մշակ եկան ու անցան,
Զրկող, կեղեքող մարդիկը, տե՛ս, Ջիվանի երգիչ,
Մեռան ու կորան անհիշատակ, եկան ու անցան։

1905