Jump to content

Ես այն չեմ այլևս, այն չեմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես այն չեմ այլևս, այն չեմ

[ 473 ] [ 474 ]

Ես այն չեմ այլևս, այն չեմ —
Եվ դժվար է հավատալ այլևս,
Որ եթե բարձր կանչեմ՝
Կցոլա ցանկալի այն արևը։

25 Եվ այլևս ես չեմ հավատում
Երգերի շառաչուն շոգին —
Դրանից է, որ երգս հատու —
Դարձել է այնպես անհոգի։

Եվ գիտեմ ես հիմա, որ համառ է,
30 Առօրյա աշխատանք անդուլ
Այն ամենը, որ վարար, հողմավար էր.
Որ գալու էր երգով ու խանդով․․․

1926. X. Երևան