Ես հիմա օրհներգում եմ (Եղիշե Չարենց)
Արտաքին տեսք
* * *
Ես հիմա օրհներգում եմ
Մի անուշ տխրություն, որ
Իմ հոբին ամոքում է
Ձեր հեռու կարոտո՛վ նոր։
Ես երգով միշտ Ձեզ հե՜տ եմ՝
Ձեր բույրից հավիտյա՜ն գոհ.
Ես հիվանդ մի պոետ եմ.
— Օգնեցե՛ք, օգնեցե՛ք, օ՜...