Jump to content

Ես ու դու-2 (Արիս Արսենի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես ու դու
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 61)։

ԵՍ ՈՒ ԴՈՒ



Օվկիանոսի
Այս ու այն
Կողմերում ենք
Ես ու դու։

Երկու ափերն
Իրար գան`
Կհանդիպենք
Իրարու։

19.10.2023 թ., Երևան, Շենգավիթ