Ես ու դու (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տյուրոս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Ես ու դու)

Վարդան Հակոբյան

Մատուցարան
Ես ու դու


Ես ու դու նստած ենք ծառի տակ.
-Ծառը գարուն է ապրում։

Ես ու դու նստած ենք ծառի տակ.
-Ծառը ամառ է ապրում։

Ես ու դու նստած ենք ծառի տակ.
-Ծառը աշուն է ապրում։

Ես ու դու նստած ենք ծառի տակ.
-Ծառը ձմեռ է ապրում։

Ես ու դու թաղված ենք ծառի տակ.
-Տեսնես ծառը ի՞նչ է ապրում։