Երգ: Լեռան լանջին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լեռան լանջին

Ներսիկ Իսպիրյան




ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻՆ


Լեռան լանջին խոր նիրհում են ֆիդայիներ յաւիտեան,
Ազատ քնել միշտ սիրում են զաւակները բնութեան,
Եկէ՛ք գնանք, հա՛յ օրիորդներ, հասնինք այնտեղ` Սիմ Լեռան,
Ազգի պաշտպան ֆիդայիներ մեզի համար հող մտան:

Հասնինք քաջաց սուրբ գերեզման, թափինք արցունք աչքերից,
Մեր հայրենեաց հողին պաշտպան՝ զրկուեցանք քաջերից,
Ահա հասանք, հա՛յ օրիորդներ, երգենք մեղմիկ, միասին,
Ցանենք ծաղիկ, թափենք արցունք, յարգա՛նք նրանց սուրբ շիրմին:

Հիւսենք պսակ իրենց գլխին՝ վարդ, մանիշակ, մեխակից,
Երդուենք նրանց յիշատակին վրէժ առնել շուն թուրքից,

Մեզի համար զոհ գնացին ԹԱԹՈՒԼի պէս վեհ քաջեր,
Խոր ննջում են լեռան լանջին՝ ազատութեան մարտիկներ:

Մեզի համար զոհ գնացին ՍԻՄՈՆԻ պէս վեհ քաջեր,
Խոր ննջում են լեռան լանջին՝ ազատութեան մարտիկներ,

Մեզի համար զոհ գնացին ՀԱՅՈՑ ԱԶԳի վեհ քաջեր,
Խոր ննջում են լեռան լանջին՝ ազատութեան փրկիչներ:




Լեռան լանջին