Երգ: Մայրամուտ իջաւ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մայրամուտ իջաւ

աշուղ Գևորգ




ՄԱՅՐԱՄՈՒՏ ԻՋԱՒ


Մայրամուտ իջաւ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիւն ահաւոր,
Բացուեց արշալոյս` անյոյս սգալով[1],
Գետաշէնն ընկաւ հայդուկի փառքով:

Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով,
Հաւքեր եկան-անցան` լուռ արտասուելով,
Աւաղ ԹԱԹՈՒԼն էր ընկել կռւում քաջարի,
Մի լուր տարէ՛ք, հաւքե՛ր, մօրը հայդուկի:

Էրգրի սուրբ կարօտով կամաւոր դարձար,
Վասն հայրենեաց դու նահատակուեցար,
Աւաղ վէրքերիդ համար չեղաւ դեղ-դարման,
Թող լոյս իջնի շիրմիդ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԵԱՆ:

Գետաշէնն էլ ձեզ հետ ընկաւ քաջարի,
Բաղդը գետաշէնցուն զարկեց ժէռ քարին,
Թէ՛ տուն, թէ՛ գերեզման մնացին գերի,
Մարեց վառուող մոմը վրան խաչքարի:

Դաշնակցութեան մարտիկ[2], ազգի քաջ զինուոր,
Մահուանդ լուրը գուժեց սրտեր բիւրաւոր,
Ձեր թափած արեան կանչը թող ապրի յաւերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրէժ:



  1. Առանձին ձայնագրութիւնների մէջ (տե՛ս այստեղ) կը նշմարենք նաեւ ,սգաւորե բառը (Է.Է.):
  2. Առանձին կատարումներում (տե՛ս այստեղ) ասւում է ,ազատութեանե

,Մայրամուտ իջաւե երգը Սահակ Սահակեանի կատարմամբ