Երգ: Մոնթե Մելքոնյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մոնթէ Մելքոնեան

աշուղ Գևորգ




ՄՈՆԹԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ


Ծեր արծիւը ժայռին նստած գլխայակ
Արցունքով լի աչքերն առաւ թեւի տակ...
Անձայն ողբաց մահը ջահել արծուի,
Արծիւ, որի նման հազիւ թէ ծնուի...

Ինչպէս մի խոնարհուած վանքի պատմութիւն,
Փառքով գրուեց պատմութիւնդ քաջ Մոնթէ
Քո սխրանքը մտաւ ամեն հայի տուն,
Յաղթանակի նոր յոյս բերիր, քա՛ջ Մոնթէ:

Գաւաթները լցրէ՛ք, բոլորս ոտքի՛.
Ասենք հազար փառք քեզ, հերո՛ս հայորդի:

Փառք քեզ լեգենդ դարաւոր, Մոնթէ՛ Մելքոնեան,
Հայոց լեռներն են քո քաջութեան վկան:

Փա՛ռք քեզ ծնող մօրը, Մոնթէ՛ Մելքոնեան,
Հայոց լեռներն են քո քաջութեան վկան:

Պահն օրհասական էր, երբ եկար Արցախ,
Թշնամու սրտի մէջ դրիր ախ ու վախ:
Ազգը գտաւ իրեն զաւակին խիզախ,
Յաղթանակի նոր լոյս բերիր, քա՛ջ Մոնթէ:

Մայր հողը քեզ գրկեց, իսկ դու՝ մայր հողին,
Ինչպէս պանդուխտ որդին հիւանդ ծնողին,
Փառքով անցար հերոսական քո ուղին,
Դեռ գալու ես մի նոր լոյսով, քա՛ջ Մոնթէ:




Երգը՝ հեղինակի կատարմամբ