Երգ: Շիրմաքար
Արտաքին տեսք
ՇԻՐՄԱՔԱՐ
Երգը նուիրւում է ԱՐցախեան ազատամարտում իրենց ամուսիններին կորցրած բոլոր ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՆ: Առաջին տան հեղինակն Աւետիք Իսահակեանն է, կրկներգը եւ երկրորդ տունը պատկանում են Համլետ Ղազարյանին:
Անգիր, անյայտ, անյիշատակ
Ամայի դաշտում մի գերեզման կայ,
Ո՞վ է հող դառնում այդ լուռ քարի տակ,
Ո՞վ է լաց եղել ու սիրել նրան...
կրկն.
Խնդրում եմ ձեզ, դո՛ւք` մարդի՛կ,
Չմօտենա՛ք այդ քարին,
Թէկուզ անձայն ու անխօս
Արցունք պէտք չէ շիրիմին,
Նա իր սիրոյ լացն ունի,
Որ սպասում է տարիներ,
Լուռ գրկում են իրարու
Շիրմաքարն ու սէրը մեծ...
Կ'անցնեն օրեր ու տարիներ,
Մի սէր կայ` տխուր, մենակ-մենաւոր,
Նա է գիշերով միշտ այցի գալիս,
Այդ շիրմաքարին համբոյր է տալիս:
կրկն.